Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Հեղափոխություն» նաև ֆուտբոլո՞ւմ

SOCIETY

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջիկայում կայանալիք ընկերական խաղերին ընդառաջ հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստների: Նշենք, որ մայիսի 29-ին Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Հրավիրված մարզիկների ցանկում կան նոր անուններ. ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկո, «Ռոստովի» եզրային պաշտպան Խորեն Բայրամյան, շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըր, դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայան, բելգիական «Լյերսի» հարձակվող Իվան Յագան: Ազգային հավաքական է հրավիրվել նաև Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նկատենք, որ մինչ այս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տարբեր առիթներով հայտարարում էր, որ թե՛ Յուրա Մովսիսյանը և թե՛ հավաքականում հանդես եկած մի քանի այլ ֆուտբոլիստներ այլևս չեն խաղալու հավաքականում։

Երկրպագուների FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը, անդրադառնալով թեմային, Past.am-ի հետ զրույցում ընդգծեց. «Թե՛ երեք տարի առաջ և թե՛ մինչ օրս մենք հետևողական ենք եղել, որպեսզի այն ֆուտբոլիստները, ովքեր լավ մարզավիճակում են և կարող են օգնել հավաքականին, հրավիրվեն ազգային հավաքական: Խոսքը թե՛ Յուրա Մովսիսյանի և թե՛ մյուս տղաների մասին է: Բայց, ցավոք, դա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Յուրա Մովսիսյանը դեռ իր լավագույն որակները չի դրսևորել և արդյունավետ ֆուտբոլ չի խաղում: Բայց, ամեն դեպքում, նրան հավաքական հրավիրելը շատ դրական եմ գնահատում: Բացի այդ, Յուրա Մովսիսյանը մարզադաշտում ոչ միայն գոլային որակներով, այլև «խարակտեր»-ով և կամք դրսևորելով է աչքի ընկնում: Կարծում եմ՝ նրան հրավիրելը նոր լիցքեր կհաղորդի հավաքականին»:

Դիտարկմանը, թե Հայաստանում առկա քաղաքական իրադրությունը կարո՞ղ էր անդրադառնալ նաև նման որոշման վրա, Սերգեյ Ջանջոյանը պատասխանեց. «Հավաքական գալուց առաջ, դեռևս մինչև հեղափոխությունը, Վարդան Մինասյանը երաշխիքներ էր ստացել առ այն, որ ցանկության դեպքում կարող է ազգային հավաքական կանչել Յուրա Մովսիսյանին: Բայց նաև ավելացրել էր՝ դա կլինի այն ժամանակ, երբ Յ. Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք կբերի և լավ խաղեր կանցկացնի: Հիմա, կարծես, այդպես չէ: Նոր ակումբում («Յուրգորդեն» (Շվեդիա)) Յուրա Մովսիսյանը դեռ գոլի հեղինակ չի դարձել: Այո, ինչ-որ չափով այս հրավերը կարելի է կապել Հայաստանում կատարվող իրադարձությունների հետ»:

FAF շարժման հիմնադիր անդամը հայկական ֆուտբոլում ևս ազատականացում է ակնկալում: «Կան ֆուտբոլիստներ, ովքեր տարիների ընթացքում եղել են «սև ցուցակում» և ինչ-ինչ պատճառներով չեն հրավիրվել հավաքական: Կարծում եմ՝ այս հատվածում հավաքականին միանալու առումով նրանց դեպքում ևս խոչընդոտներ չեն լինի: Հուսով եմ, նույնը կլինի նաև այն ֆուտբոլիստների դեպքում, որոնց երկրպագուները կցանկանան տեսնել հավաքականում: Կոնկրետ այս նոր ցանկի նորեկները մեր ուժեղագույններն են, ովքեր կարող են այս շրջափուլում համալրել հավաքականն ու ուժեղացնել մեր թիմը: Թեև մի քիչ թերահավատորեն եմ մոտենում այն հանգամանքին, որ բոլորը կընդունեն հրավերը: Չեմ կարծում, որ բոլոր նշված մարզիկները կժամանեն հավաքական: Եթե ներկայացված բոլոր մարզիկները լինեն հավաքականում, ապա ուժեղ հավաքական կունենանք»,-նշեց նա:

Սերգեյ Ջանջոյանը նկատեց՝ յուրաքանչյուր նոր ֆուտբոլիստի գալով երկրպագուների շրջանում հետաքրքրությունն ավելանում է. «Արդյունքում մարզադաշտում նաև շատ երկրպագուներ են լինում: Իսկ մենք, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, հզոր աջակցություն ենք ցուցաբերելու հավաքականին»: Իսկ թե առհասարակ ի՞նչ քայլեր են պետք հավաքականին ներկա իրավիճակից դուրս բերելու համար, մեր զրուցակիցը նշեց. «Հավաքականի խաղը մտահոգիչ է, կարելի է ասել՝ շատ անհանգստացնող: Մարզչի փոփոխություն եղավ: Մի քիչ վստահ չեմ, որ մարզչի փոփոխությամբ և ֆուտբոլիստների ավելացմամբ հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում ինչ-որ արդյունք ցույց տալ, բայց եթե բոլոր նշված ֆուտբոլիստները գան հավաքական, մենք որոշ վերապահումներով կունենանք հզորագույն կազմ: Այդ պարագայում կարող ենք նաև դրական արդյունք ակնկալել»:

Աննա Բադալյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns