Վաշինգտոնը միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց Փհենյանին անվտանգության երաշխիքներ կտրամադրի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց Հյուսիսային Կորեային անվտանգության երաշխիքներ կտրամադրի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրենք: Այս փոխանակումը (երաշխիքների) իր ժամին է սպասում արդեն 25 տարի»,- Fox News-ի եթերում ասել է Պոմպեոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մտադիր են Փհենյանի միջուկային ծրագիրը քննարկել հունիսի 12-ին Սինգապուրում նախանշված գագաթնաժողովի ընթացքում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



