Բժիշկ Արտավազդ Սահակյանին հաջողվել է վերականգնել 32-ամյա տղամարդու պոկված և ջնջխված ոտքը
SOCIETYԵրեկ՝ նոյեմբերի 2-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում հերթական հրաշքն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրությանը հայտնի ու սիրելի վիրաբույժ Արտավազդ Բագրատիչի և մի քանի այլ բժիշկների՝ ժամեր տևած ճիշտ գործողությունների արդյունքում վերականգնվել է քաղաքացու անդամահատված ոտքը:
Ինչպես երեկ հայտնել էր ֆոտոլրագրողը, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի էր ունեցել ավտովթար, ինչի հետևանքով 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ծառին: Ջերմուկի փրկարարները քաղաքացիների օգնությամբ նրան դուրս էին բերել ավտոմեքենայից, իսկ 1 ժամ հետո փրկարարները ավտոմեքենայից կարողացել էին դուրս բերել Վ. Խուրշուդյանի անդամահատված ոտքը, որը տեղափոխվել էր Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասները Shamshyan.com-ում:



