Իրանի արձագանքը Հայաստանի իրադարձություններին
INTERNATIONAL NEWSԻրանը ողջունում է կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանում։ Այս մասին մայիսի 12-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։
«Իրանի Իսլամական Հանրապետության համար հարեւանները, նրանց խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը գլխավոր առաջնահերթությունն են», հայտարարել է Քասեմին։
Նա նաեւ ողջունել է երկրի վարչապետ ընտրելու խորհրդարանի որոշումը։
Քասեմին պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդել բոլոր ոլորտներում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



