Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Գևորգ Պետրոսյան. «Հանրությանը կոչ եմ անում նման ասեկոսեներին լուրջ չվերաբերվել»

SOCIETY

Past.am

ԱԺ «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով 2009 թվականին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, օրերս Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոկում կատարել էր հետևյալ գրառումը.
«Խոսելով «Ծառուկյան» դաշինքին առաջարկվող նախարարական պորտֆելների թեմայից, ոմանք անհարկի անձնավորում են խնդիրը... Ի սկզբանե ասեմ, որևէ հավակնություն որևէ գործադիր մարմնում չունեմ... Ես իմ աշխատուժը նպատակահարմար եմ գտնում տնօրինել օրենսդիր մարմնում... Ես ունեմ քաղաքական ղեկավար, և միմիայն իրեն է պատկանում կոնկրետ ոլորտներում պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը հայտնելու իրավունքը...»: 
Past.am-ը ԱԺ պատգամավորից փորձեց պարզել, թե իրականում ինչն է եղել նման գրառում կատարելու պատճառը: Գ. Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս օրերին սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումներ են եղել, որով օգտատերերը կարծիքներ են հայտնել տարբեր թեկնածությունների, այդ թվում իր՝ գործադիր տեղափոխվելու վերաբերյալ՝ ցանկանալով նրան տեսնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Եվ նման գրառումներին վերջ տալու և այդ հարցի վերաբերյալ հրապարակային պարզաբանում տալու նպատակով էլ կատարել է այդ գրառումը:

«Նման գրառումները երբեմն ոմանց համար հիմք են հանդիսանում շրջանառության մեջ դնել այնպիսի խոսակցություններ, թե իբև ես անձամբ պայքարել եմ այդ պորտֆելի համար: Այդ իսկ պատճառով, ես ի լուր ամենքի կատարել եմ այդ գրառումը, հիմա էլ վերահաստատում և հայտարարում եմ, որ ես գործադիր մարմնի որևէ թևում, որևէ կարգավիճակում որևէ պաշտոնի հավակնություն չունեմ: Ես կարծում եմ, որ ինձ համար ամենաարդյունավետ աշխատանքն օրենսդիր գործունեությունն է, և ես կարծում եմ՝ այս 11 ամիսների ընթացքում չեմ թերացել իմ պարտականությունները կատարելիս: Այդ դաշտում ավելի շատ եմ կարողանում նպաստել « Ծառուկյան»  դաշինքի և « Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի կենսագործմանը և որևէ այլ նպատակ չունեմ և չեմ կարող ունենալ»,- ասաց Գ.Պետրոսյանը:

Նա նաև հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքը ժողովրդին աջակցել է առանց որևէ նախապայմանների և Գագիկ Ծառուկյանը բազմիցս մամուլով հայտարարել է, որ ինքն անձամբ և դաշինքի պատգամավորները միացել են համաժողովրդական շարժմանը միայն ու միայն ժողովրդի ձայնն իր տրամաբանական ավարտին հասցնելու և ոչ թե պորտֆելներ ստանալու կամ իշխանությունում նոր դիրքեր զբաղեցնելու համար: Այս կանոնը բացարձակ է, որից մազաչափ շեղում չկա և չի կարող լինել:

Այսօր մինչ կառավարության ամբողջական ձևավորումը տարատեսակ անուններ հնչեցին, տարբերակներ քննարկվեցին, ավելին՝ շրջանառության մեջ դրվեց նույնիսկ տեղեկատվություն, թե մասնավորաբար ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը վիրավորված է, որ ինքը չէ նշանակվելու փոխվարչապետ, ավելին՝ պատրաստ է վայր դնել մանդատը: Ասում էին, թե իբր էլի մեկ-երկու անձի նեղացածություն կա:

«Մեր կուսակցությունը կուռ ընտանիք է և այս կամ այն պաշտոնին հավակնելու մարմաջը չի կարող սասանել մեր կուսակցության հեղինակությունն ու ամուր դիրքերը: Խմբակցության որևէ պատգամավոր, այդ թվում և Ձեր նշած անձինք, իրավունք չունեն և չեն էլ փորձել շեղվել այդ գծից: Դա բացարձակ հերյուրանք է: Ծառուկյանն իր գործելաոճին համապատասխան, լսում է բոլորի կարծիքները և նոր միայն ընդունում քաղաքական որոշումներ: Մեր ղեկավարը հիանալի պատկերացնում է իր թիմի յուրաքանչյուր անդամի ունակությունները: Այս պահին վստահաբար պնդում եմ, որ մեր կուսակցականների միջև և առհասարակ խմբակցությունում որևէ խժդժություն չկա և չի կարող լինել: Իսկապես մեր պայքարն ու շարժմանն աջակցելը չի եղել նախապայմաններով և հանուն ինչ որ պաշտոնի>,- Past.am-ի հետ զրույցում նշեց Գ. Պետրոսյանը:

Պատգամավորը հավելեց նաև, որ ժողովրդի շրջանում կարող են տարբեր քննարկումներ լինել և որևէ մեկը չի կարող քննադատության ենթարկվել կարծիք հայտնելու համար, բայց այլ է խնդիրը, թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից հանձնարարականների դեպքում իր և մյուս թիմակիցների անելիքին, Պետրոսյանն ասաց, որ իրենք միասնական թիմի մասն են, և պատրաստ են կատարել իրենց քաղաքական ղեկավարի քաղաքական բնույթի ցանկացած հանձնարարականը:

«Մենք կուռ թիմի անդամ ենք, և մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը միշտ էլ ընդունելի է մեզ համար: Եվ քանի որ իմ ղեկավարը նույնպես համակարծիք է՝ առ այն, որ իմ աշխատուժն ավելի նպատակահարմար է օգտագործել օրենսդիր մարմնում, ուստի որևէ այլ խոսակցություն լինել չի կարող: Այս ամենից զատ թե ինչպիսի խոսակցություններ կլինեն, կամ ինչպիսի ասեկոսեներ կլինեն, հանրությանը կոչ եմ անում որևէ խոսակցության լրջորեն չվերաբերվել: Եթե կուսակցության ղեկավարի կողմից այլ հանձնարարական ստանամ, ապա պատրաստ եմ կատարել նաև դա»,- խոսքը եզրափակեց Գ. Պետրոսյանը:

Արմինե Գրիգորյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League