«Եթե ներկայացված բոլոր ֆուտբոլիստները գան, կունենանք հզոր հավաքական»
SOCIETYԻնչպես արդեն տեղեկացրել է past.am-ը, Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջիկայում կայանալիք ընկերական խաղերին ընդառաջ հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստների, այդ թվում՝ ինչպես նորեկների, այնպես էլ՝ վերստին Յուրա Մովսիսյանին: Այս կապակցությամբ past.am-ի հետ զրույցում Երկրպագուների FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն ընդգծեց. «Թե՛ երեք տարի առաջ և թե՛ մինչ օրս մենք հետևողական ենք եղել, որպեսզի այն ֆուտբոլիստները, ովքեր լավ մարզավիճակում են և կարող են օգնել հավաքականին, հրավիրվեն ազգային հավաքական: Խոսքը թե՛ Յուրա Մովսիսյանի և թե՛ մյուս տղաների մասին է: Բայց, ցավոք, դա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Յուրա Մովսիսյանը դեռ իր լավագույն որակները չի դրսևորել և արդյունավետ ֆուտբոլ չի խաղում: Բայց, ամեն դեպքում, նրան հավաքական հրավիրելը շատ դրական եմ գնահատում»:
Ջանջոյանը նաև հավելեց, որ կոնկրետ այս նոր ցանկի նորեկները մեր ուժեղագույններն են, ովքեր կարող են այս շրջափուլում համալրել հավաքականն ու ուժեղացնել մեր թիմը: «Թեև մի քիչ թերահավատորեն եմ մոտենում այն հանգամանքին, որ բոլորը կընդունեն հրավերը: Չեմ կարծում, որ բոլոր նշված մարզիկները կժամանեն հավաքական: Եթե ներկայացված բոլոր մարզիկները լինեն հավաքականում, ապա ուժեղ հավաքական կունենանք»,-նշեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի մայիսի 15-ի համարում:



