Պաշտոնյայի կինը 30 միլիոն դրամով առանձնատուն է գնել
SOCIETYՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Արտյոմ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Պաշտոնյան դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ տարեկան եկամուտները կազմել են 34 միլիոն 692 հազար դրամ, որից 29 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ 5 միլիոն 692 հազար դրամը՝ աշխատավարձ:
Կինը՝ Ելիզավետա Մինասյանը, նույնպես դրամական միջոցներ չի հայտարարագրել: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 30 միլիոն դրամով գնել է առանձնատուն:
Իսկ տարեկան եկամուտները կազմել են 32 միլիոն 121 հազար դրամ, որից 29 միլիոն դրամը նույնպես ստացված փոխառություններ են, իսկ 3 միլիոն 121 հազար դրամը տարեկան աշխատավարձ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



