Ինչպիսի՞ օրիգինալ և հետաքրքիր սանրվածքներով են ներկայանում հայ հայտնիները (լուսանկարներ)
LIFE
Զգեստ, աքսեսուարներ, շպար… դրանց ընտրությունը, իհարկե, կարեւոր է կնոջ արտաքինի համար: Այնուամենայնիվ, կնոջ արտաքինում ամենից առաջ աչքի զարնողը սանրվածքն է: Կնոջ մազերը պարզապես պետք է միշտ խնամված եւ առողջ տեսք ունենան: Կարեւոր է, որ սանրվածքը հարմար լինի արտաքինին եւ, իհարկե, համապատասխանի նորաձեւության միտումներին:
Այս անգամ Past.am-ը անդրադառնում է հայ աստղերի, հայտնիների սանրվածքին, հասկանալու՝ ինչ ձևով են հանդես գալիս նրանք էկրաններից այն կողմ և հաճախ՝ թելադրում ճաշակ և նորաձևություն:
Հետաքրքիր և տարբերվող սանրվացքով (և ոչ միայն ), հայ իրականության մեջ առանձնանում է երգչուհի Ջուսը, ով ամեն անգամ ներկայանում է հետաքրքիր և իր ոճին համապատասխան նորաոճ սանրվածքներով:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նույնպես առանձնանում է իր գեղեցիկ վարսերով և գեղեցիկ սանրվածքներով: Նրան տեսնում ենք և՛ հավաքված, և՛ թափված մազերով, որոնք յուրովի ընդգծում են նրա գեղեցկությունը:
Երգչուհի Իվետա Մուկուչյանի հետաքրքիր, գունեղ և տարբերվող սանրվածքները:
Շիկահեր երգչուհի Քրիստինե Պեպելյանը մշտապես հանդես է գալիս գեղեցիկ հարդարված վարսերով: Նրան տեսնում ենք հավաքված վարսերով: Նա հաճախ իր ոչ այնքան երկար մազերը կարողանում է հարդարել շատ գեղեցիկ, որոնք լրացնում են նրա գեղեցկությունը:
Անդրադառնանք նաև երգչուհի Սոֆի Մխեյանի սանրվածքներին՝ նշելով, որ նա էլ պատկանում է այն հայտնիների շարքին, ովքեր հետևում են իրենց վարսերի գեղեցկությանը և տարբերվում են իրենց սանրվածքներով:




















































