Գեորգի Կուտոյանը հրաժեշտ է տվել ԱԱԾ աշխատակիցներին
POLITICSԵրեկ երեկոյան, «Փաստի» աղբյուրների հավաստմամբ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ԱԱԾ ընդունելությունների տանը (Մոնումենտ, Բաբայան փողոց) հրաժեշտի ֆուրշետ է կազմակերպել ԱԱԾ կենտրոնական ապարատի աշխատակիցների համար:
Նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, շնորհակալագրեր և նվերներ է հանձնել որոշ պաշտոնյաների և հայտարարել, որ հրաժեշտ է տալիս պաշտոնին:
Կուտոյանի հրաժարականի մասին առայժմ պաշտոնապես չեն հայտարարում:
Հ.Գ. ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը հերքելով լուրը, նշել է. «Հրապարակված տեղեկությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»:
Հարգելի ԱԱԾ, մենք չենք գրել, թե Կուտոյանը ազատման դիմում է տվել, գրել ենք, որ հրաժեշտի միջոցառում է անցկացրել, իսկ դիմումը կարող է գրել վաղը, մյուս օրը, երեք օր անց ... կամ՝ չգրել, նայած Ազգային ժողովում ինչ որոշում կկայացվի:



