Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Դավիթ Հարությունյանը հիմնավորեց սահմանադրական բարեփոխումների գործընթացին ՍԴ նախագահի և վարչապետի մասնակցության օրինականությունը

POLITICS

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ ընդդիմադիրների այն տեսակետի հետ, թե Սահմանադրական դատարանի նախագահն իրավունք չունի մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ սահմանադրական դատարանի նախագահը հ ենց այդ ոլորտի մասնագետ է, ով ունի հարուստ փորձ ու պետք է մասնակցի այդ գործընթացին: «Եթե խոսքը վերաբերեր այն հանգամանքին, որ նրան հնարավորություն է տրվում իրավական պարտավորեցնող մի ակտ ընդունել, ես համաձայն կլինեի այդ տեսակետի հետ: Իրավական պարտավորեցնող ակտ ընդունելու դեպքում լրիվ այլ իրավիճակ կլիներ: Սակայն, երբ խոսքը գնում է փաստաթղթի մշակմանը, որը պետք է դառնա քննարկման առարկա և հետագայում հանրաքվեի դրվի, ես չեմ կարող նման տեսակետի հետ համաձայն լինել»,- նշեց Հարությունյանը:

Հարցին, թե եթե հանրաքվեից հետո ընդդիմությունը որոշի դիմել Սահմանադրական դատարան, որքանո՞վ օբյեկտիվ կստացվի քննությունը, եթե սահմանադրական դատարանի նախագահը մասնակցել է փաստաթղթի նախապատրաստման գործընթացին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում չեն կարող վիճարկվել բովանդակային հիմքով, այլ կարող են վիճարկվել միայն քվեարկության ժամանակ տեղի ունեցած հնարավոր խախտումներով: Եվ մեկը մյուսի հետ որևէ առնչություն չունի: Այսինքն, եթե կան խախտումներ, քննվում է խախտումների հարցը, բովանդա կության մասին չէ խոսքը»,- հավելեց կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Դավիթ Հարությունյանը համաձայն չէ հնչող տեսակետի հետ, թե «այո»-ի քարոզչության ղեկավարի պաշտոնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումը խոսում է այն մասին, որ իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառելու: «Որևէ երկրում արգելված չէ, որ մարդը ոչ ի պաշտոնե քարոզչություն իրականացնի: Եթե նա ասի «ես՝ որպես Հայաստանի վարչապետ, հորդորում եմ բոլորիդ գնալ և կողմ քվեարկել», դուք այդ դեպքում իրավացի կլինեք: Եթե նա այդ նույն կոչն անի ոչ թե որպես վարչապետ, այլ «այո»-ի շտաբի ղեկավար, դա արդեն չի կարող կոչվել վարչական ռեսուրսի կ իրառում որևէ երկրում: Օրինակ, եթե նայում ենք ԱՄՆ-ի փորձը, ապա տեսնում ենք, որ երբ քաղաքական պայքարին մասնակցող շերիֆը հանդես է գալիս իր համազգեստով, համարում են, որ նա վարչական ռեսուրս է օգտագործում: Եթե շերիֆը իր վրայից հանում է իր համազգեստը և չի ասում, որ ինքն այդ պահին որպես շերիֆ է խոսում, դա արդեն վարչական ռեսուրսի կիրառում չի համարվում: Եվ նույն մոտեցումը որդեգրել են բոլոր երկրները: Հակառակ դեպքում՝ քաղաքական անձինք քաղաքական գործընթացին մասնակցելու հնարավորություն չեն ունենա, իսկ ընտրությունները, հանրաքվեն գործընթաց են: ՑանկացաÕ ® քաղաքական պաշտոնյա առաջին հերթին մասնակցում է նման գործընթացիներին»,- եզրափակեց Հարությունյանը՝ շեշտելով, որ Հովիկ Աբրահամյանը «այո»-ի շտաբի նիստերը վարում է ոչ թե որպես հանրապետության վարչապետ, այլ որպես շտաբի ղեկավար:

Նա չհամաձայնեց նաև դիտարկման հետ, թե հանրաքվեից առաջ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար անհավասար պայմաններ են ստեղծված: Նրա խոսքով՝ անհավասար պայմանների մասին կարելի կլիներ խոսել այն դեպքում, երբ ԶԼՄ-ները առանձնակի ուշադրություն կդարձնեին «այո»-ի քարոզարշավին, իսկ «ոչ»-ի քարոզարշավին ուշադրություն չէին դարձնի:

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards