Մարջանի, Սոֆյայի, Ելենայի և Սաթիկի բացահայտումները «Որոգայթի» մասին
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Նոյեմբերի 19-ին կկայանա «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Կարծիք կա, որ այս ֆիլմը «տղամարդկային» է, սակայն պետք չէ թերագնահատել կանանց դերակատարումն այս ֆիլմում։ Թեև նրանց դերակատարումները փոքր են, յուրաքանչյուրն ունի իր ասելիքն ու առանձնահատուկ տեղը։ BlogNews-ն այս անգամ ներկայացնում է «Որոգայթի» կին հերոսներին.
Սոֆյա Պողոսյանը «Որոգայթում» ներկայացել է Հովոյի երիտասարդ տարիքի սիրո կերպարով։ «Դերս փոքր է, սակայն իր ուրույն տեղն ունի ֆիլմում։ Դրական, ուրախ աղջիկ է, ով սիրահարվախծ է Հովոյին, սակայն հետագայում ինչ-որ տեղ բացասական է դառնում, քանի որ երբ Հովոյին բանտ են նստեցնում, չի սպասում նրան, ամուսնանում է»,- ասաց Սոֆյան։ Դերասանուհու հիմնական խաղընկերը եղել է Սարգիս Գրիգորյանը։ Սոֆյան նշեց, որ Սագսի հետ շատ հեշտ էր աշխատելը։
Դերասանուհին ֆիլմում սևահեր է, հատուկ այս կերպարի համար նա գուափոխել է մազերը։
Հասուն տարիքում Հովոյի կերպարի սերը դառնում է Ելենա Բորիսենկոյի կրտած հերոսուհին։ «Կերպարը հետաքրքիր էր այնքանով, որ շատ քիչ ժամանակահատվածում պետք է ներկայացնես՝ ինչու է Հովոն հենց քեզ սիրահարվում, ինչը գրավեց այդ ուժեղ տղամարդուն։ Կերպարս ուժեղ կին է, ով կորցրել է իր ամուսնուն։ Նա իր վախն ունի, սակայն ադ վախի մեջ ուժ էլ կա, որն էլ, երևի թե, գրավեց Հովոյին,- նշեց Ելենան և հավելեց, որ ամենահետաքրքիր բանն է՝ անել մի բան, որը նախկինում չես արել։ -Թվում է՝ և՛ էմոցիոնալ դերեր ես խաղացել, և՛ ուժեղ, և՛ թույլ, սակայն երբ այդ ամենը միացնում ես, նոր բան ես ստանում»։
Շարունակությունն այստեղ:




















































