Երվանդ Զախարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վրաստանում
SOCIETYՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նոյեմբերի 2-ին այցել է Վրաստան, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի և գազի փոխադրման վրացական ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Բենաշվիլիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նա խարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։
Քննարկվել են ինչպես գազի անվտանգ և հուսալի տեղափոխման, այնպես էլ տեխնիկական խնդիրներին առնչվող հարցեր:
Հաշվի առնելով Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ լարման 400 կՎտ հզորությամբ գծի կառուցումը, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018թ-ին, հանդիպման ժամանակ քննարկվել են հյուսիս-հարավ և հարավ-հյուսիս ուղղություններով էլեկտրաէներգիայի տարանցիկ տեղափոխման հնարավորությունները:



