Breitling-ը կներկայացնի իր պատմության մեջ առաջին խելացի ժամացույցը
SOCIETYՇվեյցարական Breitling բրենդը պատրաստվում Է ներկայացնել խելացի ժամացույցի առաջին մոդելը: Այն ստացել Է Exospace անվանումը եւ դեկտեմբերի 16-ին կցուցադրվի Նյու Յորքում, հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին: Խելացի ժամացույցը հիմնվում Է B55 Connect մոդելի վրա, որը մարտին ներկայացվել Էր Բազելում կազմակերպված ժամացույցների համաշխարհային ցուցահանդեսում:
Ժամացույցները կապված կլինեն սմարթֆոնների հետ, դրանցում կներսարվեն ժամանակագրության, գիրոսկոպի եւ ճնշման տվիչի գործառույթներ: Ենթադրվում Է, որ ժամացույցները վաճառքի կհանվեն արդեն 2016 թվականի սկզբին:
Breitling ընկերությունը հիմնվել Է 1884 թվականին: Բրենդի ժամանակակից ժամացույցները կներկայացվեն մի քանի շարքով՝ Navitimer, Windrider, Aeromarine եւ Professional. Ընկերության տարբերիչ առանձնահատկությունը կապն Է օդանավորդության հետ: Breitling-ը ժամացույցներ Է թողարկել Մեծ Բրիտանիայի Թագավորական օդուժի համար:
Հոկտեմբերի սկզբին խելացի ժամացույցների իր շարքն Էր ներկայացրել Fossil ընկերությունը: Սարքը մշակվել Է Intel տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ աշխատում Է Android Wear-ի կառավարմամբ:
Ժամացույցները համատեղելի են Android, iOS եւ Windows պլատֆորմներով սարքերի հետ, ինչպես նաեւ հանդերձված են քայլաչափի գործառույթով եւ այրվող կալորիաների հաշվիչով:



