Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Վիգեն Խաչատրյան. «Շատ կարևոր է, որ իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը»

POLITICS

ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այն հասարակական–քաղաքական գործիչներից էր, ով անհնարին էր համարում Սերժ Սարգսյանի նախ՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելը և երկրորդ՝ նրա կողմից հրաժարական ներկայացնելը:

«Ես տարիների ընթացքում ասում էի, որ պետք է նոր սերունդ գա և ինձ թվում էր, որ դա ավելի երկար կտևի, որպեսզի Հայաստանում մթնոլորտ փոխվի: Բայց պարզվեց, որ այդ սերունդն արդեն եկել է: Եվ մենք հիմա գործ ունենք անկախության ընթացքում ձևավորված սերնդի հետ: Այսինքն, ազատ մարդկանց հետ, որոնք չեն ուզում սեփական երկրում հպատակ լինել և ուզում են պատասխանատու ապրել, որովհետև ազատությունն ամենամեծ պատասխանատվությունն է: Երկրորդը, որից ես ներքին մեծագույն բավարարվածություն եմ զգում, այն է, որ Հայաստանի անկախությունից սկսած՝ Սահմանադրության, իրավունքի գերակայության ընդունում և այլն, բոլոր հռչակված սկզբունքները ընթացքում այլասերվում էին, բայց նոր սերունդն այն յուրացնում և հասկանում էր, որ այդ ամբողջը կաշխատի, երբ ամեն ինչ այլասերված չէ և ազնիվ է: Մենք տեսնում ենք, որ նոր սերունդն ընդամենը ուզում է մի պարզ բան՝ ապրել արժանապատիվ: Եվ սա ամենակարևորն է»,– ասաս Վ. Խաչատրյանը:

Նա նշեց, որ ներկայի պայքարը հաջողությամբ պսակվեց, որովհետև արժանապատիվ մարդ, իշխանություններ ունենալու պայքար էր, որը չէր կարող հաջողությամբ չավարտվել: Մյուս կողմից այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքական սերնդափոխություն է, որն անխուսափելի էր:

«Փառք Աստծո, որ լարվածությունը թուլացավ և անցումը խաղաղ ճանապարհով իրականացավ: Եվ սա հասարակական պահանջ էր և իհարկե չպետք է զուգորդվի վրեժխնդրությամբ, լարվածությամբ, բայց սխալ թույլ տվածները պետք է ներողություն խնդրեն և վստահեցնեն, որ այլևս նման սխալներ չեն կրկնի: Ինչ վերաբերում է հանցավորներին, ապա նրանք պետք է պատասխանատվության կանչվեն: Եվ ճիշտ էին ասում հանրահավաքի մասնակիցները, որ հայերիս համար ապրիլի 24–ը ոչ թե սգի օր է, այլ՝ պայքարի ու հիշատակի օր և պետք է ամեն ինչ անել, որ այլևս չկրկնվի»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Նա նաև հիշեցրեց, որ մինչև վերջին օրը կարծում էր, որ Սերժ Սարգսյանը, լինելով խոհեմ անձնավորություն, վարչապետի պաշտոնին չի հավակնի: Բայց պարզվեց, որ ինքը ճիշտ էր, քանի որ պետք էր նաև այս քայլը կատարել, որպեսզի նաև քաղաքական սերնդափոխություն տեղի ունենա:

«Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնար, դժվար կլիներ այս ալիքն առաջացնել:Եվ ակամայից նա արագացրեց այն պրոցեսները, որոնք պետք է տեղի ունենային: Ես չեմ կարծում, որ դա նրա կողմից մտածված քայլ էր, բայց բերեց դրական արդյունքների: Եվ պարզվեց, որ անփոխարինելին՝ փոխարինելի է, պարզվեց, որ իշխող կուսակցությունը վերջին ճշմարտությունը չի կրում, վերջապես պարզվեց, որ իշխանությունը կրող մարդիկ իսկապես կտրվել են հասարակությունից և ապրում են իրենց կյանքով: Մինչդեռ պետք է ապրեն հասարակության կյանքով»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Նա նաև նշեց, որ ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու փուլը վաղուց ավարտված է, քանի որ նա սպառել էր երկխոսելու նյութը:

«Եվ դա նա ցույց տվեց, երբ եկավ բանակցության, բայց հետո թողեց և հեռացավ: Եվ ճիշտ արեց: Դրանով նա ցույց տվեց, որ ուրիշները պետք է նրա փոխարեն բանակցեն: Եվ կարևորն այն է, որ մենք անցնցում անցում իրականացնենք և հանկարծ ՀՀՇ–ի պատմությունը չկրկնվի` հանկարծ մարդիկ չգան բարի լոզունգներով և սկսեն նորից սխալ աշխատել ու հիասթափեցնել մարդկանց»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Անցած 30 տարվա մեջ առաջին անգամ եկավ մի սերունդ, ով խոսեց արժանապատվության մասին, նշեց հասարակական–քաղաքական գործիչը և հիշեցրեց, որ այս ամենից հետո ոչ դրախտ է լինելու, ոչ էլ հրաշքներ, բայց ամենակարևորն այն է, որ իշխանությունները հանցավոր բնույթ չեն կրի:

«Շատ կարևոր է, որ իշխանության էությունը հանցավոր բնույթ չկրի և իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը: Եվ այն իշխանությունը, որը հենվում է հասարակության վրա, ուզած–չուզած արդյունավետ է աշխատում և իմանում է, որ ինքը փոխարինելի է, իսկ այն իշխանությունը, որը ուժային կառույցներն օգտագործում է հասարակությանն իրեն հպատակեցնելու համար, չի կարող արդյունավետ աշխատել, որում մենք մի քանի անգամ արդեն համոզվել ենք: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, պետք է միայն ողջունել և անցյալի սխալները չկրկնել»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան
Past.am

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan