Դատական նիստը կրկին հետաձգվեց. Ամբաստանյալ Մարինա Պողոսյանը չէր ներկայացել
SOCIETYԱյսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մնացական Մարտիրոսյան, Կենտրոնի նստավայր) տեղի ունեցավ տուժող սփյուռքահայ բարերար Արփի Մերասի և ամբաստանյալ «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հերթական դատական նիստը:
Ինչպես նախորդ, այս դատական նիստին ևս ամբաստանյալը չէր ներկայացել: Մ. Պողոսյանի պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը դատարանին հայտնեց, որ Մարինա Պողոսյանն ունենալով առողջական խնդիրներ դիմել է բժշկի, նրան խորհուրդ է տրվել ենթարկվել վիրահատության, քանի որ վերջինիս մոտ ախտորոշվել է սուր խոլիցիստիտ, խրոնիկ քարային պոլիցիստիտ:
Ըստ փաստաբանի, ամբաստանյալն այժմ տնային պայմաններում ստանում է ներերակային սրսկումներ, իսկ եկող շաբաթվա սկզբին նա պետք է կրկին հաճախի հիվանդանոց հետազոտությունները շարունակելու ու հետագա բուժման ընթացքը հասկանալու համար:



