Հայաստանում անպտղության հիմնական պատճառներից են սեռավարակները, սթրեսը, անառողջ սնունդը և դիետաները
SOCIETYՀայաստանում անպտղության հիմնական պատճառներն են բերած սեռական հիվանդությունները, թույլ իմունիտետը, սթրեսը, անառողջ սնունդը և դիետաները: Տեսակետը մանկաբարձ-գինեկոլոգ ԳեորգիՊողոսյանինն է, ում խոսքով՝ Հայ աստանում անպտղության դեպքերի 55 տոկոսը գրանցվում է կանանց, 45 տոկոսը՝ տղամարդկանց մոտ:
Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը բժիշկը նշեց, որ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների հանգեցնում են նաև ինֆեկցիոն հիվանդությունները, էնդոկրին համակարգի խախտումները, բնածին արատները:
Բժիշկը նկատեց նաև, որ եթե նախկինում անպտղության շատ դեպքերում պատճառը լինում էր արգանդի փողերի անանցանելիությունը, ապա այսօր այդ գործողնը ետին պլան է մղվել: «Անպտղությունը մշտապես ունի տոկոսային հարաբերություն, որը բարձրանում և իջնում է կախված կյանքի որակից: Եթե կյանքի որակը լավանում է, անպտղության տոկոսն իջնում է, իսկ եթե ապրելակերպը վատանում է, անպտղության ցուցանիշը բարձրանում է»,- նշեց Պողոսյանը:
Վերարտադրողականությունը վերականգնելու կամ հնարավոր խնդիրներից խուսափելու համար բժիշկը զույգերին խորհուրդ է տալիս պարբերաբար լիարժեք հետազոտվել և առողջ ապրելակերպ վարել: Դա հավասարապես վերաբերում է զույգից յուրաքանչյուրին: Միայն այդ դեպքում կարելի է ճշգրտորեն որոշել անպտղության պատճառն ու նպատակային բուժում իրականացնել: Նա նկատում է, որ Հայաստանում դեռևս շատ քիչ երիտասարդ զույգեր են ամուսնությունից առաջ գինեկոլոգների մոտ հետզոտություն անցնում:



