Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյան. «Եթե ԱԺ նիստերը հետաձգվեն, ապա դա մտնում է մեր գործողությունների տրամաբանության մեջ»

POLITICS

Արդեն մի քանի օր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած անհնազանդությունների ալիք բարձրացնելը և տարբեր փողոցներ փակելը որակում է խաղաղ և քաղաքակիրթ քաղաքական պայքար, հանուն սեփական երկրի ազատագրման:

Այսօր, անհնազանդությունների չորրորդ օրը, երբ արդեն 10.00-ի սահմաններում փակվել էին Տերյան, Հերացի, Կորյուն, Աբովյան փողոցները և հիմնականում դադարեցվել էր մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, Հերացի-Կորյուն հատվածում  խաղաղ ցուցարարների և «յաշիկ» տեսակի մեքենայի ուղևորների միջև ընդհարում տեղի ունեցավ:

Այդ ընթացքում, սակայն ոստիկանները երիտասարդների վրա մեքենան քշելու խաղաղ ցուցարարների հանդեպ բռնություն գործադրելը կանխելու և նրանց «յաշիկավորներից» ազատելու փոխարեն, հայտնվել էին դիտորդի կարգավիճակում: Այս փաստն իհարկե արձանագրվեց լրագրողների կողմից, իսկ ՔՊ խորհրդի անդամ, Երևան քաղաքի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ոստիկաններին ասաց, որ այս պայքարն ուղղված է նաև խաղաղ բնակչության վրա հարձակվողների հանդեպ ոստիկանության կողմից ցուցաբերվող անտարբերության դեմ:

Արձանագրենք, որ այն տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության շենքից մի քանի մետր հեռավորության վրա և մեքենայի ուևորներին բերման ենթարկելու փոխարեն ուժային այս կառույցը ձկան պես լուռ մնաց:

Ժամը 11.00-ի սահմաններում, երբ Ն. Փաշինյանին և իր համախոհներին արդեն հաջողվել էր փակել նաև մայրաքաղաքի Կենտրոն համայնքի Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՔՊ կուսակցության ղեկավարը նշեց, որ իրենց կազմակերպած անհնազանդության խաղաղ ակցիայի ողջ ընթացքում մասնակիցներն անգամ մեկ թուփ չեն վնասել, իսկ սադրիչներին անմիջապես հեռացնում են իրենց շարքերից:

«Ով որ այդպիսի բան անի, մեր շարժման մասնակիցները գիտեն, որ դա սադրանք է և իրենք տեղում  պետք է չեզոքացնեն: Եթե որևէ մեկը մեր տրամաբանությունից դուրս որևէ գործողություն ձեռնարկի, ապա այդ գործողությամբ ինքը ոչ միայն մեր շարժման մասնակից չի, այլև մեր շարժման հակառակորդ է: Մեր կողմնակիցները պետք է տեղում նրանց չեզոքացնեն՝ ոտքերը, ձեռքերը բռնեն և առանց որևէ մարմնական վնասվածք պատճառելու թույլ չտան, որ նման գործողություններ իրականացնեն»,-ասաց Ն. Փաշինյանը:   

Նա նաև նշեց, որ ինքը չգիտի, թե այս պահին ինչ է կատարվում հանրապետականի ներսում և եթե անգամ իշխող կուսակցության ներսում հակասություն լինի, դա միևնույն է, ոչինչ էլ չի փոխի:

«Մեզ պետք չի որ նրանք մեզ միանան, թող իրենք հանգիստ գնան իրենց տներում նստեն, որովհետև եթե քաղաքացին փողոցում է, դրանով ամեն ինչ ասված է: Բացի այդ, սա «իմ քայլը» նախաձեռնությունն է և ով քայլ ունի անելու, թող իր քայլն անի: Այստեղ հավաքվածներն ամեն մեկն իր քայլն է կատարել: Եվ սա է ամբողջ էությունը: Եթե ազգային ժողովի նիստը վաղը չկայանա, դա մեզ ձեռնտու է, իսկ եթե նիստը տեղափոխվի այլ վայր, ապա մեր քայլը կլինի այն, որ Երևան մայրաքաղաքն ամբողջությամբ կվերցնենք մեր հսկողության տակ և թույլ չտանք, որ դուրս եկածները մտնեն մայրաքաղաք»,- ասաց Ն. Փաշինյանը:

Պատգամավորը հայտնեց, որ եթե ԱԺ նիստերն ընդհանրապես հետաձգվեն մի քանի օրով, ապա դա նույնպես տեղավորվում է իրենց գործողությունների տրամաբանության մեջ, իսկ դրան հաջորդող քայլերն արդեն մշակված են, որոնք էլ հերթով կիրականացվեն:

Արմինե Գրիգորյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference