Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Իշխանությունը երկու ճանապարհ ունի. «հանդուրժողականությո՞ւն», կամ նոր Մարտի 1-ից խուսափելու փորձ

POLITICS

Շանթ Հարությունյան և ընկերներ, «էլեկտրիկ Երևան», «Սասնա ծռեր» ու Խորենացի փողոց: Նշված բոլոր իրադարձությունները, քաղաքական ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ու բռնություններով: Մենք ականատես ենք եղել, թե, օրինակ՝ մեկ վրան տեղադրելու փորձի համար ինչպես են մարդկանց բերման ենթարկել, բռնություն կիրառել: Արդեն 3 օր է՝ փակ են Մաշտոցի, Սայաթ-Նովա, Բաղրամյան պողոտաներն ու այլ փողոցներ: Ոստիկանների թիվն ու գործողությունները, համենայն դեպս, մինչ այս պահը համեմատելի չեն նախորդ բոլոր դեպքերի հետ: Ի՞նչ հանդուրժողականություն է ցուցաբերում ոստիկանությունը, պատճառն արդյոք միայն ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագի՞րն է ու դրանից բխող հնարավոր հետևանքները:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հանգամանքն ամենաքիչն է կապում ԵՄ համաձայնագրի հետ:

«Նման փաստաթղթերը ընտրողական են կիրառվում: Այսինքն՝ եթե նույն եվրոպացիներին ձեռք տա դատապարտել հնարավոր բռնությունը, կդատապարտեն, եթե ձեռք չտա, կվարվեն այնպես, ինչպես ընտրությունների դեպքում են վարվում. եթե ձեռք է տալիս՝ կասեն խախտումներ եղել են, եթե ոչ՝ չեն եղել: ԵՄ-ի առաջ միշտ էլ ինչ-որ պարտավորություններ եղել են, բայց 90 % դեպքերում ամեն ինչ «մարսվել է»: Չեմ կարծում, որ ԵՄ-ն է նման դրսևորման պատճառը: Բացի այդ՝ ԵՄ երկրները, ԵՄ, այսպես ասած, բոսերն առանձնապես մեծ պրոբլեմներ չունեն նույն Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն՝ կներվեր: Ամեն դեպքում իշխանությունը երկու ճանապարհ ունի: Եթե բռնություն են կիրառում, հասկանում են, որ դա կարող է մարդկային զանգվածների զայրույթն առաջացնել, ինչի արդյունքում էլ ցուցարարների թիվը կավելանա: Հիմա սոցցանցերի և տեխնոլոգիայի դարում մարդիկ միանգամից տեսնում են, որ գործողություն և բռնություն կա ու միանում են»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մարդկանց այլևս չեն բավարարում զուտ միտինգային ելույթները:

«Նրանք քիչ էին գնում նման միջոցառումների, քանի որ ընդդիմությունը գործողությունների այլ օրակարգ չէր առաջարկում: Բայց հենց տեսնում են, որ գործողություն կա՝ ավելանում են: Մենք հիմա ականատես ենք լինում դրան: Բացի այդ՝ իշխանությունները նաև զգուշանում են. ակցիաները կարող են սկսել 20-50 հոգով, բայց ձնագնդի էֆեկտ ստանան, որովհետև իրենցից շատերն էլ են եկել իշխանության հենց այդ էֆեկտի հաշվին: Եղել են տարբեր շարժումներում, անգամ օպոզիցիոն ճակատներում: Լավ գիտեն, որ հույսը միայն դնել այն տարբերակի վրա, որ ժողովուրդն ապատիայի մեջ է, ճիշտ չէ: Շատ դեպքերում պատմությունն ինքն է հերքում այդ տարբերակը: Նույն իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն շատ մեծ փորձ ունի այդ առումով, երբ ընդդիմության մեջ էր: Իշխանությունը վերջին շրջանում չի կիրառում իր ամբողջ զինանոցը, որովհետև հույսը դնում է այն հանգամանքի վրա, որ մարդիկ կգան, անպտուղ գործողություն կլինի, կհոգնեն ու կգնան: Մյուս կողմից՝ հիմա մի քիչ տուպիկային իրավիճակ է: Եթե առավոտյան մի քանի հարյուր մարդ էր, հիմա, կարծես, մի քանի հազար մարդ է փողոցներում: Եթե հիմա իշխանությունը որևէ ձևով չարձագանքի քաղաքացիական անհնազանդության դրսևորումներին, դա կարող է ոգևորել բողոքական զանգվածին, ովքեր, համոզված եմ, ՀՀ-ում 50-60 տոկոսից պակաս չեն: Բողոքական ընտրազանգվածը ցանկացած ընդդիմության հենարանն է: Եթե նույնիսկ նրանց մի մասին կարողանաս ոգևորել ու հանես փողոց՝ դա արդեն բավականին լուրջ թիվ է»,-ասաց նա:

Վիգեն Հակոբյանը ոստիկանության հանդուրժողականությունը մեկ այլ գործոնով էլ է բացատրում. «Սերժ Սարգսյանը չի ուզում երրորդ անգամ իշխանության գալը նշանավորել հերթական Մարտի 1-ով: Մեկ անգամ ինքն արդեն իր իշխանության գալն, այսպես ասած, փչացրել է և մինչև հիմա էլ առանձանպես չի կարողանում տակից դուրս գալ: Այդ գործոնն էլ կա՝ փորձում է խուսափել, որ նույնը չկրկնվի»:

Ինչ վերաբերում է նախաձեռնությանն ու կատարվող գործընթացներին, Վ. Հակոբյանը ընդգծեց. «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ու «Քաղաքացիական պայմանագիրն» ի սկզբանե միացած էին: «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» հետ համագործակցության մեծ վերապահումներ կար՝ կապված պայքարի մեթոդաբանության հետ: Նիկոլ Փաշինյանն էլ այս պահին կրկնում է, որ պայքարը խաղաղ է, բռնություն չի լինելու: Առհասարակ, այս պայմաններում անշահեկան վիճակում են հայտնվում «Ելք»-ի դաշինքային մյուս պարտնյորները, ովքեր անգամ չքաջալերեցին «Քաղաքացիական պայմանագրին», թեպետ հանգամանքը ֆիլտրում է ընդդիմադիր դաշտը: Առհասարակ խնդիրն այն չէ, թե ստեղծված շարժմանը որքանով կհաջողվի արդյունքի հասնել: Ես չեմ կարծում, որ նույն Ն. Փաշինյանը ռոմանտիկ գործիչներից է: Նա փորձված է, անցել է նաև «Մարտի 1-ով»: Այսինքն՝ նա, ամեն դեպքում, պրագմատիկ գործիչ է»:

Աննա Բադալյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan