«LEXUS RX 350»՝ 26 միլիոնով
SOCIETYՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ պաշտոնյան նախորդ տարի 25 միլիոն 947 հազար դրամով իր համար «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա է գնել: Նախորդ տարի նա հանձնել է նաև փոխառություններ՝ 10 միլիոն դրամի չափով:
Դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 27 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն 460 հազար դրամ:
Հովակիմյանի տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 400 հազար դրամ, որից 7 միլիոն 404 հազար և 1 միլիոն 610 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 385 հազար դրամն էլ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսն է:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



