Yerevan, 02.November.2025,
00
:
00
BREAKING


Ուսման վարձը զեղչում են, բայց զինգրքույկներում չեն գրում, որ ապրիլյան պատերազմի մասնակից են

SOCIETY

Պարզվում է՝ շատերը ապրիլյան պատերազմի մասնակիցներին ու հերոսներին հիշում են, երբ իրենց է հարկավոր: Նրանց հետ նկարվում են, նկարները տարածում, մի լավ «փիառվում» ու վերջ: Տարվա մեջ նրանց հիմնականում հիշում են ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, իսկ մնացած ժամանակ մերօրյա հերոսները շարունակում են իրենց կյանքով ու հոգսով ապրել՝ սրտում լուռ հիշելով իրենց այն մարտական ընկերներին, ում այդպես էլ բախտ չվիճակվեց տուն վերադառնալ:

««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը 50-ից ավելի ներկայացուցիչ ունի: Ֆինանսավորում չունեն: Աջակիցներին փնտրում են սեփական ջանքերով:

Իրենց զոհված ընկերների հարազատներին այցելելու համար կազմակերպությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը: Եվ որպես աջակցություն գերատեսչությունից ստացել ու յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի փոխանցել են 50 հազարական դրամ:

ՀՀ մշակույթի նախարարության օգնությամբ կազմակերպել են բարեգործական համերգ, որից ստացված հասույթը՝ մոտ 2 մլն դրամ, տրամադրել են վերականգնողական կենտրոնին, որտեղ բուժվում են իրենց զինակից ընկերները:

«Կազմակերպել ենք նաև ժամանցային ծրագիր մեր բոլոր վիրավոր տղաների համար, որպեսզի նրանց առօրյան ինչ-որ տեղ փոխվի և տղաներն իրենց ավելի լիարժեք զգան: Այս ընթացքում մասնակցել ենք մեր զոհված ընկերների պատվին կառուցված հուշաքարերի բացման արարողություններին: Մեր կազմակերպության անդամները ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն են: Մեր նպատակն է թույլ չտալ նաև, որ մարդիկ, մեր անունը շահարկելով, մեզ համար անվայել ու անընդունելի գործերով զբաղվեն»,- ասաց Մ. Մանուկյանը:

Սեփական առողջությունից ավելի կարևորելով ու բարձր դասելով երկրի պաշտպանության հարցը, Past.am-ի զրուցակիցը նշեց, որ առաջնագծում եղած ցանկացած մարդ լավ գիտակցում է, թե ինչ է նշանակում երկրի սահմանների անվտանգության համար պատասխանատու լինելը:

«Երբ ընկերդ հետ չի վերադառնում, այդ ժամանակ հասկանում կյանքի ողջ դառնությունը: Եվ նրանք, ովքեր տեսել են այդ դառնությունը, իրավունք չունեն զոհված զինծառայողների հարազատներին չհիշել: Պատերազմից հետո տուն վերադարձածները պարտավոր են շարունակել նաև զոհված ընկերների գործը, ճանաչել, շփվել իրենց զինակից ընկերների ընտանիքների հետ, քանի որ նաև նրանց շնորհիվ է, որ մենք կարողացանք վերադառնալ»,- ասաց Մ. Մանուկյանը:  

Կազմակերպության անդամներով  գյուղեր այցելելը բավականին ծախսեր է պահանջում: Եվ տղաները իրենց զոհված ընկերների ընտանիքներին այցելելու համար հաճախ ֆինանսական խնդիրներ են ունենում: Դիմել են հայտնի գրեթե բոլոր բարերաներին ու  կազմակերպությունների ղեկավարներին, բայց իրենց դիմումները այդպես էլ մնացել են անպատասխան:

«Մեզ համար շատ վիրավորական է, երբ մեր դիմումներին չեն արձագանքում, այն դեպքում, երբ մարտական օրերի ժամանակ մեր դիրքեր եկած մարդիկ ասում էին, թե խնդիր ունենանք, կարող ենք իրենց դիմել: Հասցեներ էին տալիս, բայց այսօր թե՛ իրենց խոսքերն են մոռացել, թե՛ մեզ: Ամիսներով մեզ հերթ են կանգնեցնում, չեն ընդունում, մեզնից խուսափում են: Եվ եթե մտածում են, որ գնում ենք իրենցից գումար մուրալու, ապա սխալվում են: Եվ եթե ինչ-որ օգնություն էլ ստանում ենք, ամեն մի լումայի համար հաշվետվություն ենք ներկայացնում: Մեզ համար վիրավորական է, որ շատ անգամ փիառի համար մեզ ու մեր ընկերներին օգտագործում են ու հետո մոռանում»,- ասաց Մ. Մանուկյանը:

Մեկ այլ նախաձեռնության շնորհիվ ապրիլյան պատերազմի մասնակից-հերոսներից մոտ 10 –ը կհամալրեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերը:
Ինչ վերաբերում է պատերազմի մասնակից տղաների զինգրքույկների գրառմանը, Մ. Մանուկյանը նշեց, որ այդ հարցը այդպես էլ չի լուծվել:

«Ուսման վարձերի զեղչերի հետ կապված խնդիրներ են լինում: Մենք բողոքի ակցիա կազմակերպեցինք, որից հետո պաշտպանության նախարարը կարգադրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում եղած տղաների համար նույնպես «Երիտասարդական հիմնադրամը»  ուսման վարձի 20 % զեղչ տրամադրի: 30 % էլ ուսման վարձը զեղչում են մարտական հերթապահությանը մասնակցելու համար:

Այսինքն, պատերազմի ընթացքում առաջնագծում եղած տղաների ուսման վարձը 50 տոկոս զեղչում են, բայց զինգրքույկներում  չեն գրում այն մասին, որ նրանք քառօրյա պատերազմի մասնակից են եղել: Ես դա համարում եմ պատմության կեղծում և ով կփորձի հակառակը պնդել, ես կհամարեմ, որ ստորություն է անում: Եվ եթե ողջ առաջնագծում պատերազմ է հայտարարված եղել, ապա բոլոր զինվորները համարվում են պատերազմի մասնակից, անկախ նրանից, թե որտեղ ինչ կորուստ է տեղի ունեցել: Եվ զավեշտն այն է, որ նույն տարածաշրջանում ծառայած մի զինվորի զինգրքույկում գրել են, որ պատերազմի մասնակից է, մյուսի զինգրքույկում նման գրառում չկա: Դա այն դեպքում, երբ պատերազմ էր հայտարաված ողջ առաջնագծում: Սա անթույլատրելի է»,- ասաց Մ. Մանուկյանը:

Արմինե Գրիգորյան

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises