Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


Լուրջ կորուստներ կարող ենք ունենալ. «Freedom House»-ի կոշտ գնահատականը՝ Հայաստանին

POLITICS

Հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցում Հայաստանը կոշտ գնահատականի է արժանացել: Ըստ զեկույցի՝ ՀՀ-ն նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Զեկույցում Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգման վերաբերյալ ևս անդրադարձ է կատարվել. Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները:

«Ի տարբերություն նախորդ զեկույցի, այս անգամ զեկույցում հատուկ ուշադրության է արժանացել Սերժ Սարգսյանը,ով նոր օրենսդրությամբ և իր ցանկությամբ հնարավորություն ունի երկարաձգելու իշխանությունն ու իր պաշտոնավարումը: Սա բավական կոշտ գնահատականի է արժանացել կազմակերպության զեկույցում և համարվել է, որ Հայաստանը նմանատիպ քայլով արդեն իսկ համալրում է այն պետությունների ցանկը, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կամ կուլիսներից, կամ էլ շարունակում է իշխանավորման գործընթացը՝ գերադասելով կամ շրջանցելով օրենքը: Այդուհանդերձ, մենք, սկսած 2008 թվականից, ունենում ենք ցուցանիշների շարունակական նվազում: Նվազում ենք գրանցում և՛ անկախության, և՛ օրենսդիր, և՛գործադիր մարմինների հավասարակշռության տեսանկյունից: Ըստ այդմ, եթե աստիճանաբար դիտարկում ենք այդ զեկույցների գնահատականները, ապա Հայաստանը կամաց-կամաց կիսաավտորիտարից անցում է կատարում դեպի առավել կոշտ կառավարման ձևի: Այդ դինամիկան ակնհայտ է նման զեկույցներում»,-Past.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով զեկույցներում առկա դինամիկան, տեսնում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային:

«Դրանք «հիբրիդային» կամ անցումային փուլում գտնվող այն պետություններն են, որոնց հետ անընդհատ համեմատում էին Հայաստանը: Երբ Հայաստանը 2013թ. հրաժարվեց ԵՄ-ից և որոշեց որդեգրել Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու քաղաքականությունը, օրինակ էր բերվում այդ երկրներում տիրող անկայուն վիճակը: Այդ կերպ փորձ էին ներկայացնել այնպես, թե նման որոշումը ճիշտ է կամ ավելի անվտանգ է: Բայց նման զեկույցները բավականին լուրջ մտորելու տեղիք են տալիս: Այսինքն՝ ստացվում է, որ նման որոշումները ոչ թե անվտանգության խնդիր են լուծում, այլ իսպառ վերացնում են ժողովրդավարությունը: Հիշենք ՀՀ անկախության ավելի վաղ ընկած տարիները: Այդ ժամանակահատվածում Հայաստանը Հարավային Կովկասում որպես ժողովրդավարության օազիս էր դիտարկվում: Այդ տարիներին Հայաստանի առաջընթացի հետ մեծ հույսեր էին կապում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ հետընթացն ակնհայտ է: Մենք բավականին լուրջ կորուստներ կարող ենք ունենալ նման ցուցանիշներով. մասնավորապես՝ միջազգային կառույցների հետ համագործակցելու, նոր զարգացման հեռանկարներ և ուղիներ փնտրելու գործընթացներում»,-ասաց նա:

Զառա Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ հնարավոր կորուստների մեջ են նաև պետությանը տրվող դրամաշնորհները:

«Համակարգային փոփոխություններին ուղղված դրամաշնորհները ժողովրդավարության ցուցանիշների վրա ազդելու համար են տրվում, դրանք ինքնանպատակ չեն: Եթե ժողովրդավարացման ցուցանիշները չեն փոփոխվում և հետընթաց են ապրում, նշանակում է, որ ուղղված միջոցներն աննպատակ են: Իսկ նման դեպքերում միջոցները կրճատվում են ու շարունակական չեն լինում: Եթե շարունակենք նման ցուցանիշներ գրանցել տարբեր հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, չեմ կարծում, որ ՀՀ-ում կշարունակեն գործել կարևորագույն ծրագրերը: Հանգամանքը բավականին լուրջ հետընթաց կարձանագրի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,-եզրափակեց իրավապաշտպանը:

Աննա Բադալյան

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises