Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Վիգեն Հակոբյան. «Եթե ինչ-որ մեկը շատ կտրուկ և իմիջային մեծ կորուստ է ունեցել, նախևառաջ՝ ՀՀԿ-ն է»

POLITICS

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 7-ին ունեցած հանդիպմանը, հայտարարեց, որ որոշել են որպես առաջին դեմք, վարչապետի պաշտոնում կուսակցական գործընկերներին ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այն, որ, ըստ էության, արդեն հայտնի իրողությունը հայտարարվեց Կարեն Կարապետյանի կողմից, մի շարք վերլուծությունների առիթ դարձավ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ մինչ այս վերլուծական և փորձագիտական շրջանակներում նման հնարավորությունը չէր բացառվում:

«Սա այն տարբերակներից մեկն էր, թե Սերժ Սարգսյանն ինչպես պետք է հիմնավորի իր վարչապետության անհրաժեշտությունը: Բայց այդ քննարկումների ժամանակ վերլուծվում էր մի տարբերակ, ըստ որի, եթե Կ. Կարապետյանը հայտարարի, որ ճիշտը Սերժ Սարգսյանի թեկնածությունն է, դա կարող է իմիջային և քաղաքական որոշակի ռիսկեր պարունակել Կ. Կարապետյանի ապագա հավակնությունների առումով: Որովհետև, ամեն դեպքում, բոլորս հասկանում ենք, որ Ս. Սարգսյանը լինի, թե չլինի վարչապետ, այնուամենայնիվ, անմիջականորեն ժառանգորդի մրցավազք է սկսվում: Այսինքն՝ հենց այս պահից սկսված, երբ արդեն վերջնականապես հայտնի է Ս. Սարգսյանի վարչապետության փաստը, կարող ենք ենք ֆիքսել, որ ժառանգորդների մրցավազքը սկսվել է: Իսկ «ստարտը» Ս. Սարգսյանն է տվել, երբ իր հարցազրույցում հիմնավորում էր, թե ինչու պետք է դառնա վարչապետ ու բացատրում նրանով, որ ուզում է ավելի շատ զբաղվել երիտասարդների հետ և նախապատրաստել երիտասարդներին: Այդ հարցազրույցից հետո լուրջ վերլուծական և փորձագիտական շրջանակներում հասկացան, որ խոսքն ավելի շուտ ինչ-որ անցումային շրջանի մասին է, որի ընթացքում Սերժ Սարգսյանը շարունակելու է երկրի ղեկավար մնալ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ թե՛ Ս. Սարգսյանը, և թե՛ Կ. Կարապետյանը դեմքերը պահպանելու խնդիր ունեին:

«Ս.Սարգսյանին պետք էր դեմքը պահպանել, որովհետև քիչ թե շատ ընկալելի բացատրություն պետք է լիներ, թե ինչու նա հրաժարվեց իր՝ 2014 թ. հայտնի հայտարարությունից (հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին խմբ.): Իսկ Կ. Կարապետյանի դեպքում էլ կար հարցադրում. նա համարվում էր և հավակնում իշխանության ապագա ժառանգորդը լինելուն, բայց ինչո՞ւ ինքը չէ: Նշված երկու հանգամանքներով էլ պետք էր դեմքը պահպանել: Կարծում եմ՝ գտնվել է մի տարբերակ, որի դեպքում այս կամ այն չափով դեմքը պահպանելու հնարավորություն է լինում: Քաղաքական ամենակարևոր որոշումը, թե ով է լինելու երկրի ղեկավարը, երկու մարդ է որոշել՝ Ս. Սարգսյանը և Կ. Կարապետյանը: Իսկ հայտարարությունն անկասկած Ս. Սարգսյանի և Կ. Կարապետյանի միջև փոխհամաձայնեցված է եղել: Յուրաքանչյուր խոսքը կշռադատված էր ու մտածված: Եվ, ըստ էության, հայտարավեց, որ այդ երկու անձիք են որոշում, այլ ոչ թե ՀՀԿ-ն կամ իշխանական այլ կլանները: Կարծում եմ՝ այդպես փորձ է արվել երկուսի դեմքն էլ պահպանել»,-ասաց նա՝ հավելելով, որ միանգամից մի քանի մեսիջ եղավ:

«Առաջին մեսիջն այն էր, թե իրականում իշխանության ներսում ովքեր են որոշում ընդունում, և դա անկախ նրանից, թե ՀՀԿ-ի կարկառուններն ինչպես են պատկերացնում այդ որոշումների ընդունումը: Նրանք մի քանի ժամ առաջ հայտարարում էին, որ ոչինչ որոշված չէ ու հայտարարում նաև, որ իրենք են որոշում կայացնողը: Բայց հանկարծ պարզվում է, որ այդ ամենի շուրջ երկու հոգի է որոշում կայացրել: Երկրոդը՝ Կ. Կարապետյանի հիմնավորումներում չկար անփոխարինելիության մասին և որևէ դրույթ: Չկար նաև Ս. Սարգսյանի՝ անվտանգության և պաշտպանության հարցերում ականավոր դերակատարման և անփոխարինելի լինելու որևէ հայտարարություն: Ընդհակառակը՝ քանի որ կառավարությունը, նախկին կոնֆիգուրացիան՝ արդյունավետ է աշխատել, որոշվել է անցումային շրջանի համար պահպանել այն»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:

Ըստ սոցհարցումների՝ Կ. Կարապետյանը գոնե խորհրդարանական ընտրություններից առաջ շարունակում էր պահպանել իր դրական վարկանիշը որպես քաղաքական գործիչ: Ըստ էության, ՀՀԿ-ն նաև նրա դեմքով ներկայացավ խորհրդարանական ընտրություններին:

Դիտարկմանն ու հարցին, թե, այնուամենայնիվ, Կ. Կարապետյանի համար ռիսկային չէ՞ր վերոնշյալ քայլը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քաղաքական ու իմջիային ռիսկերը, ինչի մասին ես նշեցի, շարունակում են պահպանվել: Անշուշտ որոշակի կորուստներ կարող են լինել, բայց կարծում եմ, որ գտնվել է մի տարբերակ, որը հնարավորինս նվազեցնում է ռիսկերը: Թեպետ դժվար է ասել, թե այն, ինչ ասվել է, որքանո՞վ է համապատասխանում որոշումներ ընդունելու իրական իրավիճակին, բայց փորձ է արվել նվազեցնել կամ չեզոքացնել հնարավոր ռիսկերը: Եթե ինչ-որ մեկը շատ կտրուկ և իմիջային մեծ կորուստ է ունեցել, նախևառաջ՝ ՀՀԿ-ն է, որը և՛ քաղաքական, և՛ իմիջային առումով կորուստ ունեցավ: Ըստ էության բացահայտվեց, որ ՀՀԿ-ն թե՛ տվյալ, թե՛ շատ այլ դեպքերում որոշումների մասին լավագույն դեպքում մեզնից ու ձեզնից կես ժամ առաջ է իմանում: Դա էլ, իհարկե, մեծ վերապահումով եմ ասում»:

Աննա Բադալյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan