Yerevan, 16.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արթուր Պետրոսյանից ավելին սպասելն անմտություն էր. Մենուա Մեհրաբյան

SPORT

 orer.am- գրում է.

Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանի համար անսպասելի չէր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրաժարականը: Այս մասին նա ասաց orer.am-ի հետ զրույցում:

Մեկնաբանի խոսքով՝ չի կարելի ուշադրությունից դուրս թողնել Լիտվայի ընտրանու հետ կայացած խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսը:

«Կարծում եմ՝ բոլորն էլ կհիշեն, որ Յուրա Մովսիսյանին կրկին հավաքական հրավիրելու հարցին պատասխանելիս Արթուր Պետրոսյանն ասել էր, որ դա որոշում է ֆեդերացիայի նախագահը: Պետրոսյանը, փաստորեն, բարձրաձայնել էր այն, ինչը գիտեինք բոլորս: Այս պատասխանից հետո, անկեղծ ասած, ես սպասում էի գլխավոր մարզչի հրաժարականին: Նույնիսկ ուշացավ հրաժարականը: Միգուցե Արթուրի պաշտոնաթողությունը կապեն այլ հանգամանքների հետ, բայց ակնհայտ է, որ միակ պատճառն այդ հայտարարությունն էր»,-նշեց մեր զրուցակիցը:

Մենուա Մեհրաբյանն ընդծում է՝ Արթուր Պետրոսյանը չցանկացավ լինել կամակատարի դերում: Ըստ՝ նրա նորմալ մարզչի համար անընդունելի է լինել ընտրանու ղեկին, բայց բացարձակ ազատություն չունենալ ֆուտբոլիստներ հրավիրելու հարցում: Մեկնաբանի համոզմամբ՝ մինչև գլխավոր մարզիչն իր գործողություններում լիարժեք ազատություն չունենա, նա երբեք չի կարող որևէ նշանակալից արդյունքի հասնել: «Ես միայն ողջունում եմ Արթուր Պետրոսյանի որոշումը, քանի որ դրանով նա պահեց ժողովրդի շրջանում իր հարգանքը»:

Անդրադառնալով Արթուր Պետրոսյանի կատարած աշխատանքին՝ մեր զրուցակիցն ասաց, որ ավելին սպասելն անմտություն էր: Հարցին՝ հայազգի՞, թե՞ օտարազգի մարզիչը լավագույնս կկարողանա աշխատել հավաքականի հետ, մարզական մեկնաբանը պատասխանեց. «Դեռևս մինչև Բեռնար Շալանդի նշանակումը, նաև դրանից հետո, միշտ նշել եմ, որ մեր ընտրանու ղեկին անհրաժեշտ է նշանակել բացառապես օտարազգի և շատ բարձրակարգ մարզչի: Եվ ոչ միայն ունեցած որակների համար, այլև ֆուտբոլիստների մոտեցման տեսանկյունից: Այսինքն՝ հայազգի մարզիչներին մեր ֆուտբոլիստները ընդունում են մակերեսորեն՝ դիտարկելով որպես ընկեր: Տվյալ մարզչի նկատմամբ լուրջ մոտեցումը բացակայում է:

Իսկ եթե ազգային հավաքականի՝ մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերությունների մեջ, թեկուզ չնչին, զգացվեց դա, ապա միանշանակ կարող եք չկասկածել, որ տվյալ հավաքականը երբեք հաջողություն չի ունենա: Ասել եմ բազմիցս ու կկրկնեմ, որ մեզ անհրաժեշտ է միայն ու միայն օտարերկյա բարձրակարգ մարզիչ: Կուզեք ընդունեք, կուզեք՝ ոչ, մեր հավաքականին անհրաժեշտ է մասնագետ, որն իր խստությամբ ճիշտ ուղու վրա կդնի թե՛ ներքին կարգապահությունը, թե՛ խաղայինը:

Ակնհայտ է, որ հավաքականի ներքին խոհանոցում չկա պահանջվող կարգապահությունը: Խոսքն օրվա կամ մարզումային ռեժիմի պահպանման կամ դրանց խախտման մասին չէ: Կարգապահությունը տվյալ դեպքում շատ ավելի մեծ իմաստ ունի: Հակիրճ ասեմ՝ մեր հավաքականին անհրաժեշտ է չափազանց խիստ մարզիչ: Անուններ տալ չեմ ցանկանա, բայց կան թեկնածուներ, որոնց վրա կարելի է ուշադրություն դարձնել: Չնայած՝ ֆեդերացիան այս առումով միշտ ցանկացել է քիչ ֆինանսական միջոցներ վատնել: Կորոշեն, կասեն, մենք էլ տեղյակ կլինենք: Մեր ֆուտբոլը խորը անդունդի մեջ է»:

Մենուա Մեհրաբյանը հետագա գործունեության մեջ հաջողություն մաղթեց Արթուր Պետրոսյանին:

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System