«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից կրիպտոարժույթի արտադրությանն ուղղված ներդրումները՝ ՀՀ տնտեսության զարգացման նոր խթան
SOCIETYԳուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրեր առաջ արդեն պաշտոնապես հաստատվեցին այն խոսակցությունները, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը հսկայածավալ ներդրումներ է իրականացրել կրիպտոարժույթի արտադրության բնագավառում: Արտադրական ծրագիրն իրականացվել է շվեդական հեղինակավոր ընկերության հետ համատեղ գործակցության արդյունքում, որին ինչպես իր խոսքում անդրադարձավ ընկերության հիմնադիր Ռոբերտ Վերգը, հաշվի է առնվել Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու հաջողակ գործարարի համբավը: Թվերը իրոք խոստումնալից են և հուսադրող, ինչը կարող է ՀՀ տնտեսության զարգացման նոր խթան հանդիսանալ, քանի որ Հայաստանում հիմնվել է աշխարհի մակարդակով ամենաժոշոր կրիպտոարժույթի արտադրության կենտրոնը: Ներդրողների համար Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու գործում անգնահատելի է նաև Ծառուկյանի ավանդը, չէ որ նմանատիպ խոշորածավալ ներդրումներն արդեն իսկ արտաքին աշխարհին ազդակներ են, որ ճիշտ և վստահելի մարդկանց միջնորդությամբ հայաստանում հնարավոր է իրականացնել խոշորածավալ ներդրումներ, ինչը բխում է միայն մեր պետության և ինչու չէ նաև մեր հասարակության շահերից: Բազմաթիվ դրական գործոնների կողքին նմանատիպ քայլերով լուծվում է նաև սոցիալական բնույթի հիմնախնդիրներ, երբ գործազրկության ֆոնին ստեղծվում են նոր բազմահազար աշխատատեղեր: Ստեղծված հսկայական տեխնոպարկը համագործակցելու է միջազգային ավելի քան 500 ընկերությունների հետ, որոնց թվում են այնպիսի գիգանտներ ինպիսիքն են Ֆեյսբուքը, Գուգլն ու Ամազոնը: Կասկածից վեր է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից նման իրադարձությունները չափազանց կարևոր են, որնք էլ հիմք են հանդիսանալու ՀՀ տնտեսության զարգացումն ապահովել նորագույն տեխնոլոգիների կիրառման շնորհիվ:



