Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Դատավորը կողմնակա՞լ է. Ի՞նչ փուլում է գտնվում ամբաստանյալի աթոռին հայտնված Մարինա Պողոսյանի գործը

SOCIETY

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր Մնացական Մարտիրոսյան, Կենտրոնի նստավայր) վարույթում է գտնվում տուժող սփյուռքահայ բարերար Արփի Մերասի և ամբաստանյալ «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը:

Թեմայի շուրջ Past.am-ը զրուցեց Ա.Մերասի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանի հետ:


- Պարոն Անանյան, խնդրում եմ ներկայացնել, թե ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է մեղադրանք առաջադրվել իրավապաշտպան Մ. Պողոսյանին:

 
- Մեղադրողի կողմից Մ.Պողոսյանին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա ուրիշի գույքի՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահած տուժող՝ Արփի Սուրենի Մերասի, Երևան քաղաքի՝ Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքից գոյացած, օրենքի ուժով անմիջականորեն սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 57.820.000 ՀՀ դրամին համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը:

 
- Մ. Պողոսյանը Ա. Մերասի սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրավունք ունեցե ՞լ է:

 
- Կանադայի քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող սփյուռքահայ Արփի Սուրենի Մերասը տևական ժամանակ Հայաստանում չլինելու, ժամանակ առ ժամանակ հայրենիք այցելելու պատճառով սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 բնակարանի վերաբերյալ 2008 թվականից սկսած մի քանի անգամ ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել իր մտերիմ Մարինա Հրանտի Պողոսյանի անունով, որպեսզի Հայաստանից բացակայությունների ժամանակահատվածում՝ անհրաժեշտության դեպքում, իր հանձնարարությամբ վերջինս հնարավորություն ունենա կատարելու բնակարանի վերաբերյալ որոշակի գործողություններ:

Վերջին անգամ նոտարական կարգով վավերացված ընդհանուր լիազորագիրը ձևակերպվել է 2012 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երեք տարի ժամկետով, որում սահմանվել են երկու խումբ լիազորություններ: Առաջինը՝ Արփի Մերասի անունից բնակարանը վաճառելու, գրավադրելու, վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու մասին, իսկ երկրորդը՝ բնակարանի պահպանման և շահագործման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական կազմակերպություններում Արփի Մերասի անունից հանդես գալու վերաբերյալ: Ընդ որում՝ որևէ լիազորություն չի սահմանվել նշված բնակարանը նվիրելու, կամ այլ կերպ անհատույց օտարելու, դրա հնարավոր օտարումից գոյացած գումարը կամ դրանում առկա գույքը տնօրինելու վերաբերյալ:

Այս պայմաններում՝ 2014 թվականի մայիսի 8-ին Մարինա Հրանտի Պողոսյանը ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր տիրապետության ներքո ունենալով իրեն վստահված Արփի Մերասի հիշյալ բնակարանը, այն տնօրինելու լիազորագիրը, դրա պահեստային բանալիները և դրանում առկա գույքը, 60.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով նշված բնակարանը և դրանում առկա շուրջ 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը, այն է՝ Արփի Մերասի կահույքը, սպասքը, էլեկտրական սարքավորումները, հագուստները և մյուս անձնական իրերերը, վերջինիս վստահությունը չարաշահելով, նրա շահերին հակառակ և առանց վերջինիս գիտության և հանձնարարության, այսինքն՝ ապօրինի, Երևան քաղաքում վաճառել է Աիդա Արտուշի Հակոբյանին, ինչի վերաբերյալ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Վանինե Հովսեփյանի կողմից ձևակերպվել և վավերացվել է հիշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագիր: Բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից: Այսինքն՝ Մ.Պողոսյանը Ա.Մերասի՝ Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը և դրանում առկա գույքն առանց նրա գիտության դարձրել է ուրիշինը, իսկ վաճառքից ստացված և օրենքի ուժով անմիջականորեն Արփի Մերասի սեփականությունը հանդիսացող 57.820.000 ՀՀ դրամի համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը` կրկին առանց Արփի Մերասի համաձայնության, հանձնարարության և լիազորության ապօրինի և շահադիտական դրդումներով ուղղել է սեփական ֆինանսական խնդիրների լուծմանը: Արփի Մերասին դրա դիմաց չի հատուցել՝ այդ կերպ յուրացնելով նշված գումարը: Ավելին՝ նշված հանգամանքը տևականորեն թաքցրել է վերջինիցս, ով միայն 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին է այլ անձանցից պատահական տեղեկացել բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքի մասին:

Այսինքն՝ Մարինա Հրանտի Պողոսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 
- Գիտենք, որ գործը ներկայումս գտնվում է ամփոփիչ փուլում, Ձեզ գոհացնո՞ւմ է դատավարության ընթացքը:

 
- Պետք է նշեմ, որ 06.04.2018 թվականին կայացած դատական նիստին ներկայացել էր գործով տուժող, դատաքննության ընթացքում հանկարծամահ եղած Արփի Մերասի որդի՝ Սարո Մերասը: Վերջինս դատարանից խնդրեց իրեն ճանաչել իրավահաջորդ, իսկ ես միջնորդեցի որպես ներկայացուցիչ ներգրավվելու համար:

Դատարանը անհիմն համարելով պաշտպանության կողմի առարկությունները բավարարեց նշված պահանջը, սակայն դրանից հետո Մ.Պողոսյանը դատական քննության բնականոն ընթացքը խաթարելու նպատակով, սկսեց խանգարել դատական նիստի կարգուկանոնը, չենթարկվել նախագահողի օրինական պահանջներին՝ անհիմն պահանջելով, որ քրեական գործի քննությունը հետաձգվի անորոշ ժամկետով, կամ դատարանը թույլ չտա, որ ես հանդես գամ որպես տուժողի ներկայացուցիչ:

Կընդգծեմ, որ դատարանի կողմից նկատողություն անելուց հետո, անգամ, իրավիճակը չկարգավորեց: Ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելու փոխարեն՝ նախագահող դատավորը նրան կարգի հրավիրելու համար դիմեց Մ.Պողոսյանի պաշտպաններին, այնուհետև սահուն անցավ դատական նիստը հետաձգելու հարցին: Ես, իհարկե, առարկեցի գործի քննության հետաձգմանը և հայտնեցի, որ մեղադրողի ճառից հետո ճառով հանդես գալու իրավունքը ըստ հաջորդականության պատկանում է տուժող կողմին, ուստի՝ իրավահաջորդ Սարո Մերասը Հայաստան է ժամանել մի քանի օրով նաև հենց այդ նպատակով, բացի այդ ես ինքս պատրաստել եմ ճառ, որը ցանկանում եմ ներկայացնել դատարանին: Սակայն նախահագող դատավոր Մնացական Մարտիրոսյանը անհիմն պատճառաբանությամբ հակադարձեց, որ իբր ես որպես իրավահաջորդ իրավունք չունեմ ո՛չ հանդես գալ ճառով և ո՛չ էլ հետագայում ռեպլիկով, քանի որ ճառով հանդես գալու հերթը պաշտպանության կողմինն է:

 
-Որևէ կերպ փորձեցի՞ք պաշտպանել Ձեր իրավունքները, եթե այո՝ ինչ արձագանք ստացաք:

 
-Անշուշտ, ես առարկեցի դատավորի գործողությունների դեմ՝ պնդելով, որ չի կարող տուժող կողմի իրավունքը սահմանափակվել նման պատճառաբանությամբ և պահանջեցի պարզաբանում, սակայն դատարանը հրաժարվեց այն տրամադրելուց՝ նշելով, որ դատարանն իր որոշումն արդեն իսկ կայացրել է և հետաձգեց դատական նիստը մինչև 16.04.2018 թվականը:

Պնդում եմ, որ Մ.Մարտիրոսյանի գործողությունները աննախադեպ և ծայրահեղ ապօրինի էին, վերջինս անհիմն զրկեց և արգելեց տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցչին իրավունքից, որը բացարձակ է: Նախագահող դատավորը դրանով ընդգծեց իր կանխակալ վերաբերմունքը ի վնաս տուժող կողմի, որին շարունակ փորձում է, թե՛ տվյալ դեպքում, և թե՛ մյուս բոլոր հայտարարությունների և առարկությունների ժամանակ լռեցնել, ինչպես նաև ընդգծեց իր կաշկանդվածությունը Մ.Պողոսյանից և նրա ամպագոռգոռ աղմուկից:

Պետք է հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածի 4 մասի համաձայն՝ տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ ու հետ վերցնել տուժողի ներկայացրած բողոքը:

Նույն օրենսգրքի 354-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի, կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի` նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից:

Նշված իրավական նորմերի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ տուժողի իրավահաջորդը (բնականաբար ներկայացուցիչը) նույնպես իրավունք ունի ճառով հանդես գալու, քանի որ մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները, ուստի՝ դատարանի՝ հակառակի վերաբերյալ պնդումը՝ իբր ճառով հանդես գալու իրավասություն չունի իրավահաջորդը, դատավարական կոպտագույն խախտում էր, արդար դատաքննության իրավունքի անքակտելի մաս կազմող՝ լսելի լինելու իրավունքի կոպտագույն խախտում:

Միաժամանակ պետք է նշել՝ Մ.Պողոսյանի արդարացումները որևէ տրամաբանության չեն ենթարկվում, մասնավորապես՝ իբր տարիներ առաջ գնել է այդ բնակարանը, ուղղակի չի ձևակերպել գործարքը, իբր 20մլն. ՀՀ դրամ գումար է վճարել տուժողին, սակայն ուղղակի ստացական չի վերցրել, իր և տուժողի մասնակցությամբ գաղտնալսումներում իբր հենց այնպես է սփոփում և անհիմն արդարանում բնակարանը առանց տուժողի փաստացի թույլտվության վաճառելու և գումարը սեփական կարիքներին օգտագործելու համար, իբր հենց այնպես էլ խոստանում է բնակարանը հետ գնել և ձևակերպել տուժողի անունով, զարմանալիորեն չի հիշեցնում տուժողին, որ դա իր բնակարանն է, որն ինքն գնել է:

Մ.Պողոսյանը վկայակոչել է նաև, որ սույն քրեական գործը հարուցվել և քրեական հետապնդումը գործող իշխանության կողմից իրականացվում է իր՝ որպես իրավապաշտպանի լռեցնելու նպատակով: Սույն քրեական գործի քննության ընթացքում պարբերաբար անհիմն և անտեղի շահարկել է գոյություն չունեցող կեղծիքների և քաղաքական հետապնդումների մասին՝ փորձելով դատարանի, դատավարության մասնակիցներին և հասարակության ուշադրությունը շեղել հետևյալ իրական խնդիրներից՝
Ի՞նչ ողջամտությամբ փաստացի չի համաձայնեցրել, իսկ դրանից հետո էլ տուժողից գաղտնի է պահել բնակարանի և մյուս գույքերի վաճառքի գործարքը.
Ի՞նչ իրավական հիմքով և իրավաչափ ողջամտությամբ գործարքով ստացած ուրիշի գույքը՝ շուրջ 57մլն. ՀՀ դրամ գումարը, դարձրել իրենը՝ ուղղելով սեփական ֆինանսական խնդիրների լուծմանը.
Այս պայմաններում ի՞նչ ողջամտությամբ է փորձում նախատել այն մարդկանց, ովքեր փորձում են պարզաբանում ստանալ իրենից, թե ինչու է ծախսել ուրիշի գումարները: Քրեական գործի քննության ընթացքում Մ.Պողոսյանը իր կամքը հարկադրելու համար անօրինական ազդեցություն է ունեցել դատավարության մասնակիցների և մասնակցող անձանց նկատմամբ, այդ թվում պատիվը և արժանապատվությունը վտանգի տակ դնող հայտարարություններով և հրապարակումներով, ինչպես սոցիալական ցանցերով, այնպես էլ ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում: Ուշագրավ և անհասկանալի է նաև վերահսկող մարմնի՝ դատարանի, անտարբեր վերաբերմունքը այդ երևույթներին:


Կարծում եմ հասարակությունը իրավունք ունի Մ.Պողոսյանի պնդումները շարունակ միակողմանի չընկալել:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia