ՀՀԿ-ի ֆինանսական ճոխ մուտքերն ու ելքերը
SOCIETY2017 թվականի ընթացքում ՀՀԿ-ն բավականին ֆինանսական մուտքեր ու ելքեր է ունեցել: Դրանց մեծ մասը՝ 433 մլն դրամից ավելի գումարը գոյացել է անդամավճարներից, իսկ օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորումը կազմել է մոտ 49,5 մլն դրամ: Անցած՝ 2016 թ.-ից առաջացած մնացորդը՝ մոտ 31 մլն դրամ և անցյալ տարվա մուտքերը միասին կազմել են մոտ կես միլիարդ դրամից ավելի գումար:
Իշխող կուսակցության ֆինանսական հաշվետվության 8-րդ կետում, որը վերնագրված է՝ «Ընդամենը մուտք արված դրամական միջոցներ» , նշված է, որ անցյալ տարվա ընթացքում մոտ 484 մլն դրամի չափով մուտքեր են եղել, որը մոտ 50 մլն դրամով ավելի շատ է, քան անդամավճարներից գոյացած գումարներն է:
Անցյալ տարվա ընթացքում ՀՀԿ-ն կոմունալ վճարումների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ջրօգտագործման, ինտերնետային կապի և կայքի սպասարկման համար վճարել է մոտ 21 մլն 350 հազար դրամ գումար, իսկ հեռախոսավարձի դիմաց վճարել մոտ 8,5 մլն դրամ գումար:
ՀՀԿ-ի վճարած հարկերն ու տուրքերը, այդ թվում՝ եկամտային հարկը, շահութահարկը, գույքահարկը և այլ հարկերն ու տուրքերը միասին, կազմել են մոտ 93 մլն դրամ գումար:
Այլ ծախսեր տողով, որը ներառում է պահնորդային ծառայության, արագամաշ առարկաների ձեռք բերման ,ՀԿ-ն ծախսել է մոտ 25 մլն դրամ, իսկ անհատույց տրված ակտիվների և էլեկտրոնային լրատվության և թերթերի համար ծախսված գումարը կազմել է մոտ 9 մլն դրամ: Այսպիսով, կուսակցության այլ ծախսերն ամբողջությամբ կազմել է 150 մլն դրամից ավելի գումար:
Հաշվետու տարվա ընթացքում, այդ թվում նախընտրական հիմնադրամին կատարված մուծումներն ընդհանուր առմամբ կազմել են մոտ 470 մլն դրամ, իսկ 44 մլն 887 հարյուր հազար դրամը խնայվել է և տեղափոխվել այս տարվա «բյուջե»:
Արմինե Գրիգորյան
Past.am



