Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Արվելու է հնարավորը, որպեսզի թե՛ մայրաքաղաքի բնակիչները, թե՛ հյուրերը ողջ տարվա ընթացքում զգան ու վայելեն 2800-ամյա Երևանի տոնական շունչը. Ռուբեն Հովհաննիսյան

SOCIETY

Analitik.am-ը գրում է՝

Երևանում մշակութային կյանքն աշխուժացնելու և ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ արված ծրագրերի և   մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, այսօր հաճախ է նշվում, որ Երևան քաղաքում ամբողջությամբ ավարտվել է մշակութային օջախների հիմնանորոգման ծրագիրը: Կխնդրեի ներկայացնեք, թե ի՞նչ ծավալի աշխատանք է կատարվել:

Որպեսզի մշակույթի ոլորտում մենք կարողանայինք ապահովել շոշափելի ձեռքբերումներ, պետք է սկսեինք հենց մշակութային օջախներում հարամարավետ պայմաններ ապահովելուց: Բոլորին է հայտնի, որ տասնամյակներ շարունակ համայնքային նշանակության գրեթե բոլոր թե՛ երաժշտական և արվեստի դպրոցներում, թե՛ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններում ու գրադարաններում հիմնանորոգման որևէ ծրագիր չէր իրականացվել: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գույքագրվեցին մշակութային հաստատություններում առկա բոլոր խնդիրները և, ըստ առաջնահերթության, սկսեցինք հստակ ծրագրեր իրականացնել: Այսօր, ուրախությամբ կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում այլևս չվերանորոգված մշակութային օջախ չունենք:

Ի՞նչ կասեք մշակութային օջախները երաժշտական նոր գործիքներով ապահովելու ծրագրի մասին: Արդյո՞ք այն կրելու է շարունակական բնույթ:

Եվս մեկ կարևոր ծրագիր, որը նույնպես անչափ սպասված էր ինչպես մշակութային օջախների աշխատակիցների, այնպես էլ սաների համար: Միայն 2017թ. ընթացքում 176 երաժշտական գործիք է տրամադրվել համայնքային ենթակայության մշակութային հաստատություններին: Այս տարի  նախատեսում ենք այդ թիվը հասցնել 243-ի:

Պարոն Հովհաննիսյան, նշեցիք, որ գրադարաններում այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված ընթերցասերների համար, իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ընթերցասերների թիվը ավելացնելու համար:

Գիտեք, երբ պայմանները հարմարավետ են, համոզված եմ՝ արդեն իսկ շատերն են նախընտրում օգտվել գրադարաններից: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի կողմից ծրագրեր են իրականացվում նաև գրքային ֆոնդի թարմացման ու համալրման ուղղությամբ: 2017թ. գրադարանային ֆոնդում ավելացված գրքերի թիվը կազմել է 18315: Այս տարի ևս մենք հետևողականորեն շարունակելու ենք երևանյան գրադարաններին գրքեր տրամադրելու գործընթացը: Պետք է առանձնացնեմ նաև մեկ ծրագիր, որն ուղղված է գրադարանային գործի ժամանակակից ձևերի, առաջավոր փորձի, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում արդեն իսկ ներդրվել է գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը, մշակութային այս օջախն այսօր առաջարկում է շուրջ 1 մլն 200 հազար թվայնացված գրքեր, ինչպես նաև էլեկտրոնային ավտոմատացված գրացուցակներ: Այս մոտեցումն առաջիկայում կիրառվելու է համայնքային ենթակայության բոլոր գրադարաններում:

Իսկ ի՞նչ նվաճումներ են եղել քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում 2017թ. ընթացքում:

Վերջին տարիներին համայնքային թանգարաններում նոր մոտեցումներ են կիրառվում անիմացիոն ծրագրերի իրականացման մասով, որոնք իրենց հերթին նպաստել են այցելուների թվի ավելացմանը: Պարբերաբար աշխատանքներ են տարվում նաև թանգարանային հավաքածուների թարմացման ու ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ: Որպես կարևոր ձեռքբերում պետք է առանձնացնեմ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ իրականացվող ևս մեկ ծրագիր: Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցացիայի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցացիայի հետ ձևավորված համագործակցության շրջանակում կիրականացվեն ծրագրեր, որոնք ուղղված են Էրեբունի արգելոց-թանգարանի պահպանմանը, պատմամշակութային արժևորմանը, արդիականացմանն ու տուրիստական առաջարկի ընդլայնմանը:

Վերջին շրջանում մեր համաքաղաքացիների մոտ մտահոգություն էր առաջացել  երաժշտական դպրոցներում սահմանված վարձավճարների հետ կապված: Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդել այս մոտեցումը և արդյո՞ք քաղաքապետարանը սուբսիդավորման մեխանիզմներ ունի:

Վարձավճարների փոփոխման հիմքում ընկած են տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխությունները: Արդյունքում, ըստ վերը նշված օրենքի, Երևանում ձևավորվեց միասնական տեղական վճարի (ուսման վարձավճարի) չափ: Պետք է նշեմ նաև, որ միաժամանակ մինչև 2018թ. հունվարի 1-ը և 2018թ. հունվարի 1-ից հետո վարձավճարների փոփոխության արդյունքում վճարման խնդիրներ ունեցող և Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել են լրացուցիչ արտոնություններ՝ ուսման վարձավճարի զեղչեր:

 Տոնացույցում կան օրեր, որոնք մեծ շուքով են նշվում Երևանում: Կներկայացնե՞ք՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում այս տարի: 

Երևանը վերջին տարիների ընթացքում՝ որպես մշակութային կենտրոնատեղի երկարատև բացթողումներից հետո վերահաստատեց մշակութային կենտրոն կոչվելու իր առավելությունը: 2017թ. ընդհանուր առմամբ ՀՀ մշակույթի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու և այլ գերատեսչությունների ու մասնավոր կառույցների հետ Երևանում 106 մշակութային միջոցառում է իրականացվել: Երևանի համաչափ զարգացման համատեքստում մեր մոտեցումը հստակ դարձավ նաև մարզամշակութային միջոցառումների կազմակերպման հարցում:

Մենք կարողացանք հասնել նրան, որ տոն օրերին հանրապետական և համաքաղաքային նշանակության միջոցառումներ կազմակերպվեն ոչ թե միայն քաղաքի կենտրոնում, այլև բոլոր վարչական շրջաններում: Եվ, որ կարևոր է, այդ միջոցառումների անմիջական մասնակիցը դարձան քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների տաղանդաշատ սաները:

Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ համաքաղաքային նշանակության բոլոր միջոցառումները միշտ մարդաշատ են լինում, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ բնակիչները սիրով են միանում մեր բոլոր նախաձեռնություններին: Սա նաև քաղաքապետարան- մասնավոր հատված- բնակիչ հաջողված համագործակցության մասին է խոսում: Տեղեկացնեմ նաև, որ այս տարի Պարի և Ջազի, ինչպես նաև Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրերը՝ արդեն ավանդական դարձած միջոցառումներին զուգընթաց, համեմված կլինեն նաև 2800-ամյակի բազմաթիվ աննախադեպ նախաձեռնություններով: Երևանյան ամառ ծրագիրը ևս կենթարկվի բովանդակային ու ծավալային փոփոխության՝  հոբելյանական տարվան ընդառաջ:

Պարոն Հովհաննիսյան, քանի որ խոսեցիք հոբելյանական տարվա միջոցառումներից, մշակութային ի՞նչ նոր նախաձեռնություններ ու միջոցառումներ են լինելու Երևանում՝ 2800-ամյակի շրջանակում:

Հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ 60-ից ավելի տոնական միջոցառումներ կիրականացվեն Երևանում, որոնք կկրեն մասսայական բնույթ: Համոզված եղեք, որ մայրաքաղաքն ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվել տոնին և արվելու է հնարավորը, որպեսզի թե՛ մայրաքաղաքի բնակիչները,  թե՛ հյուրերը ողջ տարվա ընթացքում զգան ու վայելեն 2800-ամյա Երևանի տոնական շունչը:

Իսկ մինչ այդ, վաղը՝ ապրիլի 7-ին, Երևանում սիրով նշելու ենք Մայրության և գեղեցկության օրը: Ուստի, մեր բոլոր համաքաղաքացիներին ու հյուրերին կոչ եմ անում այդ օրը դառնալ տոնական օրվա անմիջական մասնակիցն ու վայելել մայրաքաղաքի տոնական ռիթմը: Ի դեպ, մեր սիրելի կանանց ու աղջիկներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League