Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Իմ մեծագույն ցանկությունն է, որպեսզի համայնքի բնակչության մտածողության մեջ ամրապնդվի համախմբվածության և սրտացավության գաղափարն իրենց բնակավայրի հանդեպ

SOCIETY

Ճշտապահություն, կարգ ու կանոն, հարգանք ու առաջընթացի կամք: Երկու տարի առաջ աշխարհայացքի և կյանքի այսպիսի ռիթմ որդեգրեց Արաբկիր վարչական շրջանի նորընտիր ղեկավարի՝ Հովհաննես Վարդանյանի ղեկավարությամբ:

Արցախյան ազատամարտի բովում ձևավորված ուրույն կենսագրությունը, ուժային կառույցներում ունեցած փորձը, բնական է՝ կուռ ու հստակ ուղի կանխատեսեցին Արաբկիրի համար՝ հետընթացը դարձնելով չկիրառվող հասկացություն, իսկ առաջընթացն ու համաչափ զարգացումը՝ գործունեության նպատակ: Ներկայիս Արաբկիրի մշակութային, սոցիալական և վերականգնողական բուռն ընթացքը հուշում է՝ գաղափարից դեպի իրականություն տանող ճանապարհը կամքն է, խոսքի և աշխատանքի համարժեքությունը:

 

ՎԱՐԿԱՆԻՇ թեմատիկ ամսագրի զրուցակիցն է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը:

-Պարո՛ն Վարդանյան, ղեկավարում եք Արաբկիրը՝ Երևանի ամենախոշոր ու ամենից ավելի ուշադրության կենտրոնում գտնվող համայնքներից մեկը: Նախ խոսենք համայնքում առկա խնդիրների և ապագա ծրագրերի մասին:

-Արաբկիր համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը շատ են. դրանց մի մասն ընթացքի մեջ է, մյուսները՝ նախապատրաստական փուլում: Յուրաքանչյուր արաբկիրցու խնդիրն իմ խնդիրն է: Մենք կարևորում ենք հետևողական աշխատանքը, որպեսզի համայնքին ու բնակչին անհանգստացնող հարցերը չլուծված չմնան: Ես այն մարդկանցից եմ, ում համար համայնքի խնդիրներով զբաղվելը ոչ թե աշխատանք է, այլ հաճելի գործընթաց: Հենց սա է մեր հաջողության գրավականը: Մենք սիրում ենք Արաբկիրը և պատրաստ ենք ամեն բան անել, որպեսզի արաբկիրցին իրեն ապահով, հարմարավետ ու լավ զգա:

-Վերջերս Դուք ճանաչվել եք լավագույն վարչական շրջանի ղեկավար: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը և ինչո՞վ է պայմանավորված բնակիչների սերն առ Ձեզ:

-Պարզապես սիրով եմ կատարում իմ պարտականությունները, իմ առօրյա աշխատանքը, իսկ գնահատում են բնակիչները: Արաբկիրն իմ տունն է, իսկ արաբկիրցին՝ իմ ընտանիքը: Իմ և թիմիս այս աշխարհայացքի շնորհիվ է ձևավորվել ժողովրդի սերը, հարգանքը մեր կատարած աշխատանքի նկատմամբ:

-Վայելելով արաբկիրցիների սերը և հարգանքը՝ արդյո՞ք կցանկանայիք հետագայում Ձեզ տեսնել այլ պաշտոնում:

-Տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել՝ բազում գործառույթներով: Հիմա, երբ երկու տարի է, ինչ զբաղեցնում եմ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, ցանկանում եմ անել ամեն բան, որպեսզի կարողանամ հնարավորինս արդարացնել բնակիչների և, ինչու ոչ, նաև իմ սպասելիքները: Չափազանց պահանջկոտ եմ իմ աշխատանքի նկատմամբ և չեմ ցանկանում, որպեսզի որևէ գործ կամ ծրագիր ինքնանպատակ լինի: Թիմային աշխատանքով ջանում ենք հասնել այն բանին, որ մարդկանց սպասելիքները չանտեսվեն:

 

-Երկու տարի է արդեն՝ ղեկավարում եք Արաբկիր համայնքը: Ի՞նչ փոփոխություններ են եղել այս ժամանակահատվածում, և արդյո՞ք Ձեզ գոհացնում է այժմյան Արաբկիրը:

-Իմ ղեկավարման տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազում ծրագրեր, լուծվել են բազմաթիվ խնդիրներ՝ կանաչապատում, այգիների կառուցում, բակային տարածքների վերանորոգում: Կարող եմ երկար թվել, սակայն դրանից կարևոր է արաբկիրցիների գնահատականը և սերը: Երկու տարին մեծ ժամանակահատված չէ, սակայն մեր աշխատանքների շնորհիվ Արաբկիրը նոր շունչ է ստացել: Փորձել ենք այս ընթացքում այն ավելի հարմարավետ դարձնել: Դեռ շատ ծրագրեր ունենք, սակայն դրանց մասին վաղ է խոսել: Կատարած աշխատանքների մասին պետք է խոսեն արդյունքները:

-Ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը և ամենամեծ բացթողումը Ձեր պաշտոնավարման օրոք:

-Այս ընթացքում լուծվել են բազմաթիվ խնդիրներ, սակայն չենք կարողացել խուսափել նաև բացթողումներից: Այդ իսկ պատճառով շատ ավելի մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ սկսեցի աշխատել, որպեսզի շտկեմ բոլոր թերությունները: Երբ համայնքի բնակիչը տեսնում է, որ ղեկավարը սրտացավորեն և մեծագույն նվիրումով է աշխատում, ինքն էլ է փորձում լումա ունենալ համայնքի կայացման մեջ: Իմ մեծագույն ցանկությունն է, որպեսզի համայնքի բնակչության մտածողության մեջ ամրապնդվի համախմբվածության, հավատքի և սրտացավության գաղափարն իրենց բնակավայրի հանդեպ:

-Յուրաքանչյուր ղեկավար՝ ունի ոճի կարևորագույն տարրեր, արտաքին և ներքին առանձնահատկություններ, անցյալից դրվագներ, ծագում: Ո՞րն է է Ձեր ուժի գաղտնիքը:

-Բնութագրելով ինքս ինձ՝ պետք է ասեմ, որ արտաքուստ թափանցիկ, ներքուստ՝ համբերատար մարդ եմ:

Համբերատարության շնորհիվ միայն կարելի է աշխատել մարդկանց հետ, թիմային աշխատանքում հաջողության հասնել: Կարծում եմ՝ իմ մասին այդպես կարտահայտվեն հարազատներս ու մտերիմներս, մարդիկ, ովքեր վաղուց կամ նոր են ինձ ճանաչում:

-Քաղաքական-հասարակական հայտնի գործիչները Ձեզ բնութագրում են որպես հավաքական հատկանիշների կրող, պատասխանատու, հավատարիմ ու լուրջ անհատ: Հերոս, փրկիչ, իմաստուն. ղեկավարին բնորոշ այս կերպարներից ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ:

-Եթե ղեկավարվել, ապա միայն իմաստուն մարդու կողմից: Ինքնագովություն չէ, սակայն թվարկված բնորոշումներից ինձ հատկապես իմաստուն հատկանիշն է հոգեհարազատ:

-Արաբկիրը Երևանի կենսագործունեությունն ապահովող ամենակենսունակ և բազմամարդ վարչական շրջանն է: Հաճախ Ձեր խոսքում նշում եք «իմ արաբկիրցի»: Ո՞րն է արաբկիրցու ու առհասարակ հայի առանձնահատկությունը Ձեզ համար:

-Ապրել եմ, ապրում եմ և շարունակելու եմ ապրել Արաբկիրում: Այն Երևանի իմ ամենահարազատ վայրն է: Արաբկիրում նաև իմ երեխաներն են ապրում, «իմ արաբկիրցիները»: Ջանում եմ այնպես ապրել, ղեկավարել ու արարել, որպեսզի նրանք երբեք գլուխ չխոնարհեն իմ քայլերի համար:

-Արցախյան պատերազմի բովով թրծված, ուժային կառույցներում կենսագրական ուրույն ուղի անցած գնդապետ, քաղաքական գործիչ եք: Սկզբունքներ, կանոններ, որոնք ինքներդ եք այս ընթացքում սահմանել Ձեզ համար՝ և' որպես ղեկավար, և' որպես անհատ:

-Թե' որպես ղեկավար, թե' որպես քաղաքացի սկզբունքը մեկն է՝ լինել պատվախնդիր, արդար ու անդավաճան:

-Որպես Արաբկիր վարչական շրջանի ղեկավար՝ աչքի եք ընկնում բնակիչների հետ երկխոսությամբ, սոցիալական ծրագրերի իրականացմամբ, հնի ու նորի համադրական մոտեցմամբ: Արդյունքը գոհացնո՞ւմ է:

-Իմ գործունեության ընթացքում գրանցված արդյունքները բավարար են, սակայն լավագույնին, առավելագույնին հասնելու համար անելիքները շատ են: 2018թ.-ին իրագործելու բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք կյանքի են կոչվելու ամբողջությամբ: Արժանավայել լուծում են գտելու բոլոր այն ծրագրերը, որոնք առաջ են քաշվել քաղաքապետի գլխավորությամբ և քաղաքական թիմի՝ ՀՅԴ կուսակցության կողմից: Մինչև 2020 թվականը մեր առջև դրված բոլոր ծրագրերը իրագործվելու են պատշաճ կերպով:

-Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ: Վերջերս Ձեզ շնորհվեց «Տարվա լավագույն վարչական շրջանի ղեկավար» մրցանակը, ի՞նչ զգացողություն ունեցաք:

-Ուրախ եմ «Տարվա լավագույն վարչական շրջանի ղեկավար» կոչմանն արժանանալու համար: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում International Media Holding-ին և նրա նախագահ Արման Վարդանյանին: Այդ գնահատականը ձևավորվել է սոցիոլոգիական հարցումների հիման վրա, ինչը ես անչափ կարևորում եմ: Իսկապես հաճելի անակնկալ էր. բոլոր պարգևատրումներն էլ, մրցանակներն էլ ոգևորող են, քանի որ դրանք խոսում են արածդ աշխատանքը գնահատելու մասին: Լավագույն թաղապետի կոչումը որքան հաճելի է, այնքան էլ պարտավորեցնող:

-Ձեր երազանքը՝ Արաբկիրը տեսնել...

-Ապագայի Արաբկիրը պետք է լինի ավելի բարեկարգ, իսկ արաբկիրցին՝ համախմբված ու բարեկիրթ: Այսպիսին է իմ ցանկությունն ու նպատակը:

-Ո՞րն է Ձեր «աքիլլեսյան գարշապարը»...

-(Ժպտում է,-խմբ) Ինձ հարիր չէ թուլություն ցուցաբերել:

-Սիրելի գիրք, որը հաճախ եք վերընթերցում:

-Ամենաիմաստուն ու բժշկող Սուրբ գիրքը՝ Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը»:

-Մասնագիտությամբ լինելով իրավագետ՝ ի՞նչ բացթողումներ կան վարչական կառույցների ղեկավարման համակարգում:

-Աշխատող ղեկավարի աշխատակազմում բացթողումներ գրեթե չպետք է լինեն:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank