Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Տուգանողը կա, որակի պատասխանատուն՝ ոչ. գազաբալոնների հետ կապված պրոցեսն ամենավերջից են սկսել

SOCIETY

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է խստացնել ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը: Past.am-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է ԱԻՆ-ի նախագծին, որով մասնավորապես առաջարկվում է վերահսկողական մեխանիզմներ սահմանել՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Օրինակ՝ վարորդները պետք է պարտադիր մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր ունենան, իսկ գազալցակայանի աշխատողը պարտավոր է վարորդից պահանջել այդ փաստաթուղթը:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանն, անդրադառնալով նախագծին, Past.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ օրենսդրական դաշտում խստացման կարիք իսկապես կար:

«Խնդիրն այն է, որ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ, որոնք ընդհանրապես հսկողության տակ չեն: Այսինքն՝ ով մտածում է, որ կարող է այդ գործն անել, իր համար մի անկյուն է բացում, և սկսում է նման ծառայություն մատուցել: Պայթյունների հիմնական պատճառը հենց գազաբալոնային համակարգերն են եղել, օրինակ, ինչ-որ թերացումներով են տեղադրվել, արտահոսք է եղել և այլն: Երկրորդ պատճառը մաշված բալոններն են: Դրա համար առաջին հերթին գազաբալոնային համակարգ տեղադրող ընկերություններին պետք է հսկողության դաշտ բերել: Հետո պետք է ինչ-որ մի մարմին ստեղծել, որն այդ ընկերությունների լիցենզավորմամբ կզբաղվի, կթույլատրի միայն պահանջվող նորմերին համապատասխանող ընկերություններին զբաղվել այդ գործունեությամբ: Միայն այդ ամենից հետո թող գային ու վարորդներից պահանջեին գազաբալոնի համար անհրաժեշտ անվտանգության վկայագիր ցույց տալ: Իսկ անվտանգության վկայագիր կեղծելը խնդիր չէ: Կարող են գնալ ծանոթի մոտ, թուղթ ուզել, որի համաձայն բալոնը երաշխիքային ու անվտանգ կլինի: Լուծումը, ըստ որի գազալցակայաններն առանց համապատասխան փաստաթղթի իրավունք չեն ունենալու սպասարկել, թերի է»,-իր անձնական տեսակետը հայտնեց Դ. Պեդանյանը:

Նա շեշտեց՝ փաստաթուղթը ուշ թե շուտ մարդիկ կունենան, բայց արդյո՞ք իրենց մեքենաների գազաբալոնային համակարգերն անվտանգ կլինեն. «Այսինքն՝ փոխարենը պրոցեսը հիմքից սկսեին շտկել, սկսել են ամենավերջից՝ վարորդներից, ինչը բնորոշ է մեր պետության քաղաքականությանը. մարդկանց սովորեցնում են մի վիճակի, բայց հետո սկսում են դրա համար տուգանել: Այստեղ նաև շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան: Օրինակ՝ այն, որ մադիկ մի քանի կոպեկով այդ թուղթը կգնեն, որից անվտանգության և մնացած հարցերը չեն լուծվի: Բացի այդ, մարդիկ օգտվում են հիմնականում նույն կայաններից, ճանաչում են լիցքավորողներին: Այդ գործունեությամբ զբաղվող ընկերություններին ձեռք չի տալու սպասարկել առանց փաստաթղթի և, բնականաբար, փորձելու են ցանկացած հնարք մտածել: Կարող են ասել, օրինակ՝ մի թուղթ ցույց տուր, քանի որ տեսախցիկը նկարահանում է: Այստեղ հարց է ծագում նաև, թե ինչպե՞ս է այդ վերահսկողությունն իրականացվելու, ինչպես են վերահսկելու՝ ով ներկայացրեց, ով՝ ոչ: Համենայն դեպս, անվտանգության հարցը կրկին ամենավերջում է մնալու»:

Դավիթ Պեդանյանը նշեց՝ տուգանելուն կողմնակից չէ, բայց այս դեպքում մարդկանց բազմիցս է զգուշացվել միայն օրիգինալ և լիցենզավորված գազաբալոններ տեղադրել:

«Պետությունը չի զբաղվել այդ հարցով, ինչը թերացում է: Մարդիկ սովորել են այդ վիճակին՝ ինչպես ցանկացել, այնպես էլ վարվել են: Բայց գազն ինքնին վտանգավոր է՝ միշտ կա պայթյունի վտանգը: Այդքանով հանդերձ վարչապետը հայտարարում է՝ «Բենզինը թանկ է, գազով քշեք»: Իր բառերով հաստատում է, որ կարելի է գազով քշել մեքենան ու դա անվտանգ է: Հիմա եթե անվտանգ է, և այդ «ալտերնատիվը» թույլատրելի է համարվում, իրենք պետք է մարդկանց ուղղորդեն ու ասեն՝ տարեք, կոնկրետ այսինչ տեղը ստուգեք: Օրինակ՝ թող ասեն, որ սուբսիդավորում են իրականացնում յուրաքանչյուր մեքենայի համար, և մեքենան ստուգելուց մարդիկ կարող են ստուգել նաև գազաբալոնային համակարգի անվտանգությունը: Պետք է թույլ տալ, որ մարդիկ շահագրգռված լինեն և ոչ թե ֆինանսական պատճառներով անվտանգության հարցը չլուծեն: Իսկ մեզ մոտ հակառակն է: Մոտավորապես նույն քաղաքականությունն է՝ այնքան կտուգանենք, մինչև հոգնենք: Իսկ վարորդների մեծ մասն անգամ տուգանվելուց հետո ոչ մի քայլ չի ձեռնարկում: Վերահսկող մարմին պետք է ստեղծվի, և անվտանգության երաշխիքները ոչ թե վարորդներից, այլ նախ այդ մարմնից պետք է պահանջեն: Եթե լիցենզավորված, անվտանգության բոլոր նորմերն անցած մեքենան հանկարծ մի օր պայթեց՝ իմանանք, որ պետական մարմին կա, որը դրա համար պատասխանատու է: Բայց հիմա տուգանող մարմինը կա, բայց ոչ ոք չի ասում, որ ինքն է պատասխանատու որակի համար»,-եզրափակեց Դավիթ Պեդանյանը:

Աննա Բադալյան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy