Yerevan, 15.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուբեն Եգանյան. «Առանց արմատական, հեղափոխական փոփոխությունների հնարավոր չի լինի երկրում իրավիճակ փոխել»

POLITICS

Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանի կարծիքով, եթե Ռուսաստանում ժողովրդագրական խնդիրները լուծելու համար հստակ, արդյունավետ քայլեր են իրականացնում ու արդյունքի են հասնում, ապա Հայաստանում արդյունքներն այդպիսին չեն: Ու չնայած ՀՀ սոցապնախարարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է, բայց դրանց արդյունավետության մասին կարելի է դատել օր օրի աճող արտագաղթի տեմպերից:
«Ռուսաստանում նույնպես ժողովրդագրական առումով վիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին որ մեզ մոտ է, բայց նրանք ունեն միգրացիոն ներհոսք: Այսինքն, Ռուսաստան ժամանողների թիվն էապես տարբերվում է մեկնողների թվից: Եվ այդ տարբերության հաշվին Ռուսաստանում բնակչության թիվը, ի տարբերություն Հայաստանի, աճում է»,- Past.am-ին ասաց Ռ. Եգանյանը:

Նրա դիտարկմամբ, վերջին 30 տարում, Հայաստանի բնակչության թիվը գնալով միայն նվազում է: Հարցին, թե իրականում ինչ ծրագրեր է իրականացնում սոցապնախարարության ժողովրդագրության բաժինը, երբ տարիներ շարունակ ձեռնարկված քայլերի օգտակար գործողության գործակիցն այդպես էլ 0-ից չի աճում, ժողովրդագետը նշեց, որ իրենց կողմից իրականացվող քայլերի մասին պետք է նախարարությունից տեղեկանալ, սակայն հարցն այն է, թե դրանք որքանո՞վ են արդյունավետ և նպատակային: Ու եթե իրականում նպատակային և արդյունավետ լինեին, ապա բացասական արդյունք չէինք ունենա:

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ օրերս 4 միլիոնանոց Հայաստան ունենալու տեսլականի մասին, Ռ. Եգանյանը նշեց, որ միայն իշխանությունների, քաղաքական ուժերի, էլիտաների, ու մնացած բոլոր ուժերի գեր մոբիլիզացիայի դեպքում գուցե հնարավոր լինի նման արդյունքի հասնել:

«Եթե Հայաստանում արմատական, հեղափոխական բարեփոխումներ չլինեն, ոչինչ էլ չի ստացվի: Դրան հասնելու համար նախ պետք է հասկանալ, թե որոնք են արտագաղթի պատճառները, փորձել գտնել դրանց վրա ներազդելու ձևերը, միջոցներն ու հնարավորությունները ու այդ ճանապարհով փորձել իրավիճակը փոխել: Իսկ արտագաղթի պատճառները բազմաթիվ են՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական իրողություններ ու բարոյահոգեբանական իրավիճակ: Եվ այդ ամենի համալիր ներգործության արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Ու եթե ցանկանում ենք այս իրավիճակը փոխել, ապա պետք է թվարկածս բոլոր հարթություններում տիրող իրավիճակը փոխենք: Ընդ որում, հարկավոր է փոխել ոչ թե կոսմետիկ փոփոխություններ անելով, այլ՝ արմատապես և հեղափոխական ճանապարհով»,- ասաց Ռ. Եգանյանը:  

Նա համոզված է, որ առաջին հերթին պետք է գիտակցել, որ  առանց այդ փոփոխությունների ոչ մի բան դեպի լավը չի փոխվի, ընդհակառակը՝ գնալով ամեն ինչ կվատանա: Ուստի պետք է և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության, և՛ համազգային բոլոր ջանքերն ուղղել այդ նույն նպատակին, որպեսզի հնարավոր լինի իրավիճակ փոխել:
«Ես մի քիչ ուտոպիստական բան եմ ասում, բայց, դժբախտաբար, իրավիճակն այնպիսին է, որ առանց դրա հնարավոր չի լինի: Իսկ եթե շարունակվի «лебедь, щука, рак» մոտեցումը, և եթե  իշխանությունները մտածեն ոչ թե երկիրը զարգացնելու, այլ ամեն քայլի գնով իրենց իշխանությունը պահելու մասին, իրավիճակը մնալու է նույնը՝ անընդհատ վատացման միտումներով»,- ասաց Ռուբեն Եգանյանը:

Արմինե Գրիգորյան

One of the most common fraud schemes is phone calls: how to protect yourselfUcom Staff Joins Annual Tree-Planting Efforts in Partnership with SunChild NGO and FPWC “Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few?“My Ameria, My Family” – Lots of Benefits, Raffle of 300+ Gifts and Much More Ucom and Hero House Yerevan Announce Collaboration Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance CommitmentSilicon Mountains Visionaries Engage with Media Representatives Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centennial CelebrationsUcom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away