Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


«Սևցուցակային» քաղաքականության շարունակությունը կամ վհատության դրսևորում՝ Ադրբեջանից

POLITICS

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով: «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ թիրախում են հայտնվել Vallex Group, Base Metal, ACP և այլ ընկերություններ, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձինք: Քրգործը հարուցվել է երկու հոդվածներով՝ անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում:

«Ադրբեջանի նպատակը տնտեսության ոլորտում ահաբեկչական քաղաքականություն վարելն է Արցախի նկատմամբ: Իհարկե, Ադրբեջանը կարող է հազար հայց ներկայացնել, բայց դա մեզ որևէ ձևով չի անհանգստացնում: Մենք այդ հայցերից ոչ վախենում ենք, ոչ էլ մեզ վրա ազդեցություն է թողնում: Ադրբեջանի էությունը սա է: «Ոչինչ», որ ամբողջ Բաքուն հայերն են կառուցել, Մանթաշովը, Մայիլովը և այլ խոշոր գործարարներ ու բարերարներ, իսկ իրենք այդ ամենին ապօրինի են տիրացել: «Ոչինչ», որ կառուցելուց հետո նույն Սումգաիթում և մնացած բոլոր քաղաքաներում հայերն են ցեղասպանություն տեսել»,-անդրադառնալով վերոնշյալին, Past.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի խոսքով էլ՝ այս քայլը իրականում Ադրբեջանի վարած «սևցուցակային» քաղաքականության շարունակությունն է:

 

«Եթե մինչ այս սև ցուցակներում մարդիկ էին գրավում, այժմ Ադրբեջանը փորձում է ավելի հեռուն գնալ՝ ներգրավելով նաև ընկերություններին: Մասնավորապես՝ թիրախավորել է հանքարդյունաբերական ընկերություններին և իր քարոզչամեքենայի շրջանակներում փորձում է օգտագործել նաև էկոլոգիական խնդիրների հանգամանքը: Բայց այստեղ գլխավոր խնդիրը Ղարաբաղը հնարավորինս իզոլացնելն է թե՛ մարդկանց, թե՛ տարբեր ընկերությունների, և թե՛ հնարավոր ներդումների առումով: Ալիևը մշտապես հայտարարում է այդ քաղաքականության՝ Հայաստանի և Ղարաբաղի հնարավոր մեկուսացման մասին: Այն, որ Ադրբեջանը հանդգնում է Ինտերպոլով գործ հարուցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների դեմ, արդեն ցույց է տալիս, թե Ադրբեջանը որքան հեռու կարող է գնալ իր մեկուսացման քաղաքականությամբ: Վերոնշյալը այս քաղաքականության շարունակությունն է՝ թիրախավորել է ոչ միայն ընկերություններին, այլև այդ ընկերություններում ներգրավված օտարերկրյա քաղաքացիներին»,-ասում է ադրբեջանագետը:

 

Դավիթ Բաբայանն էլ նկատեց՝ այսպիսի քաղաքակաքանությամբ ցույց են տալիս իրենց իրական դեմքը. «Թեպետ մենք վաղուց գիտենք Ադրբեջանի իրական դեմքը, բայց սա Ադրբեջանի կողմից նաև վհատության մի ձև է: Ադրբեջանի իշխանություններին, սակայն, պետք է ասենք, որ մենք շարունակելու ենք մեր տնտեսության զարգացումը՝ անկախ իրենց նման աննորմալ քայլերից»:

 

Խոսնակի դիտարկմամբ, բնական է, որ Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել Արցախի սուվերենության հարցը. «Բայց եթե փորձում է քաղաքականացնել սուվերենության հարցը, այդ դեպքում թող Բաքվից չվերթներ չիրականցնի թուրքական Կիպրոս: Այսինքն՝ սրանք կրկնակի չափանիշներն են, ավելի շուտ՝ խտրականության ու ֆաշիզմի դրսևորում է: Ավելի լավ է առերեսվեն իրականության հետ ու պարզապես նման հիվանդագին մոտեցում չցուցաբերեն, սկսեն նորմալ հարևանություն անել, ինչն իրենց համար էլ է լավ»:

 

Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, Տաթև Հայրապետյանը նշեց, որ որոշակի անելիքներ, ամեն դեպքում, կան:

 

«Միգուցե արդեն աշխատանքներ են տարվում, դեռ հայտարարությունը նոր է, տեղյակ չեմ, բայց հնարավորության դաշտ կա աշխատելու: Այսինքն՝ իրավական մեխանիզմների ուսումնասիրությամբ հասկանալ, թե որքանո՞վ է Ադրբեջանն իրավասու նման պահանջներ առաջ քաշել, ի՞նչ շրջանակներում են դրանք իրագործվում: Շատ հաճախ մենք որպես զավեշտ ենք ընդունում Ադրբեջանի քայլերը և հումորով վերաբերվում, օրինակ՝ նույն «սև ցուցակների» պարագայում: Բայց համապատասխան մարմիններում պետք է շատ ավելի խիստ ու կոշտ քայլեր լինեն, որովհետև Ադրբեջանն, ամեն դեպքում, ինչ-ինչ մեխանիզմներ է փորձում: Ասել, որ նրանք ընդհանրապես չեն աշխատում, փոքր ինչ միամտություն կլինի, որովհետև ինչ-ինչ հարթակներում Ադրբեջանի այդ «սև ցուցակները» գործում են: Եվ հատկապես՝ դիվանագիտական կորպուսներում»,-ասաց նա՝ հավելելով, որ շատերը մտավախություն են ունենում Արցախ այցելելու պարագայում:

 

«Բայց նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներն այցելում են, իրենց հայտարարություններում էլ Ստեփանակերտը չի նշվում որպես Ադրբեջանի մաս: Այսինքն՝ պետք է ցույց տալ Ադրբեջանի վարած քաղաքականության անհեթեթությունը»,-եզրափակեց Տաթև Հայրապետյանը:

 

Աննա Բադալյան

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign