Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Հակաքրդական հիստերիան օգնեց Էրդողանի կուսակցությանը ստանալ առավելագույն քվեներ. Ռուբեն Սաֆրաստյան

INTERNATIONAL NEWS

 Թուրքիայում լարված իրադրությունը, որ բնութագրվում է որպես հակաքրդական հիստերիա, ստեղծել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու հենց նա էլ օգտվեց դրանից, իր շուրջ համախմբեց թուրքական հասարակության ամենածայրահեղ հատվածներին եւ դրա միջոցով հասավ իր նպատակին եւ խորհրդարանում կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ ստացավ ձայների մեծամասնությունը: Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ արեւելագի տության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում` շեշտելով, որ Էրդողանը կատարել էր չոր հաշվարկ` հույսը դնելով երկրի ծայրահեղական շրջանակների ձայների վրա: «Էրդողանի կուսակցությանը ձայն տվեցին, ոչ թե նրա համար, որ երկրում քաղաքական ճգնաժամը կանգնեցվի, այլ, քվերակեցին ծայրահեղականները, որոնք մինչ այդ ազգայնական շարժում կուսակցությանն էին ձայն տալիս: Բացի այդ, վախի մթնոլորտ ստեղծելով, ճնշելով ընդդիմությանը, կազմակերպելով հարձակումներ նրանց գրասենյակների վրա` Էրդողանը հաÕ �ավ նրան, որ բնակչության այն հատվածը, որ եթե մինչ այդ քվեարկել էր «Ժողովուրդների դեմոկրատական հանրապետություն» կուսակցության օգտին, վախեցավ եւ քվեարկեց Էրդողանի օգտին: Այսինքն` հակաքրդական հիստերիան եւ վախի մթնոլորտն իր գործն արեցին»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ ընտրությունների անցկացումն ու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակը չի թուլացնի երկրում ճգնաժամն ու լարված իրավիճակը:

«Ճգնաժամն ու լարվածությունն իհարկե ունեն որոշ օբյեկտիվ պատճառներ: Բայց այդ լարվածությունն Էրդողանն ավելի էր ուժեղացնում: Այժմ, երբ ընտրություններն ավարտվեցին, Էրդողանը պետք է փորձի մեղմացնել լարվածությունը, բայց օբյեկտիվորեն դա նրան չի հաջողվի, քանի որ քրդերի հետ հարաբերությունները շատ վատ են, եւ ես համոզված եմ, որ կտեսնենք նաեւ քաղաքական հետապնդումներ «Ժողովուրդների դեմոկրատական հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների դեմ: Տեսնում ենք, որ իրադրությունը մարդու իրավունքների, ազատությունների առումով շատ ծանր եւ վատ է, մեդիայի դեմ հալածանքներ են տեղի ունենում, իրավապաշտպանների դեմ` նույնպես: Վերջերս մեկնաբաններից մեկը շատ դիպուկ բան էր գրել, որ Թուրքիայի բանտերում ավելի շատ քաղաքական բանտարկյալ կա, քան Իսլամական պետության անդամներ: Այս ամենը երկրի ներսում շարունակվելու է եւ ներկա դրությամբ չեմ տեսնում ելք, թե ինչպես երկրի իշխանությունները կարող են փոխել իրավիճակը»,- ասաց Սաֆրաստյանը:

Ընտրությունների արդյունքները որեւէ կերպ որեւէ ազդեցություն կամ փոփոխություն չեն բերի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կամ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ դիրքորոշման մեջ: Պատճառը ոչ միայն այն է, որ փաստացի երկրում ոչինչ չի փոխվել, այլեւ այն, որ Հայաստանն այսօր Թուրքիայի օրակարգում չկա: «Նրանք ժամանակ ու հնարավորություն չունեն զբաղվելու Հայաստանով, քանի որ հետաքրքրություններն ուղղված են դեպի Մերձավոր Արեւելք, Սիրիա»,- ասաց Սաֆրաստյանը:

Թուրքագետի գնահատմամբ, թեպետ Էրդողանին Եվրոպայում ընկալում են որպես դիկտատորի, նրա հետ կապերը խզել չեն պատրաստվում եւ համագործակցությունը կշարունակվի նաեւ Թուրքիա-ԵՄ հարթակում: «Էրդողանն ԱՄՆ-ի դաշնակից է, եւ այս հանգամանքը ստիպում է, որ Արեւմուտքում հանդուրժեն եւ հարմարվեն Էրդողանի դիկտատուրային եւ աչք փակեն նրա վրա: Փախստականների այս մեծ քանակությունը, որ գալիս է Եվրոպա, Թուրքիայի սահմաններով է գալիս եւ ԵՄ-ն ուզած-չուզած պետք է իր հարաբերությունները Թուրքիայի հետ այնպես կարգավորի, որպեսզի նա պայմաններ ապահովի փախստականների համար եւ նրանք չլցվեն Եվրոպա: Կախվածությունը Թուրքիայից մեծ է եւ մեծ հաշվով բոլորն էլ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, բայց աչքերը փակում են դրա վրա: 

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է առավելագույն ձայներ եւ այժմ կարող է առանց կոալիցիա կազմելու ձեւավորել կառավարություն: Հունիսի 7-ին կայացած ընտրությունների ժամանակ ստացած քվեները թույլ չէին տալիս ԱԶԿ-ին միայնակ կառավարություն կազմել:

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee