Յունիբանկի դրամային պարտատոմսերը ցուցակվել են Nasdaq OMX Armenia-ում
SOCIETY2018թ.-ի մարտի 20-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Nasdaq OMX Armenia-ի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն UNIBB5 բորսայական հապավմամբ:
Յունիբանկի այս թողարկման դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:
Ընդհանուր առմամբ Յունիբանկն իրականացրել և ամբողջովին տեղաբաշխել է պարտատոմսերի 4 թողարկում:
Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



