Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Չի բացառվում, որ «Սանիթեքը» լուծարման մասին հայտարարի

SOCIETY

«Սանիթեք» ՍՊԸ-ի դեմ դատարաններում 15 գործ է լսվել: Դրանց «շքերթը» սկսվել է դեռևս 2016 թվականից, բայց զարմանալիորեն դատական նիստերն ընթանում են բավականին մեծ ինտերվալներով: Որոշ դեպքերում, երկու տարի անց, թեև արդեն հրապարակվել են վճիռներ, սակայն «Դատալեքս» որոնողական համակարգում դրանք չկան:

Ի դեպ, ընկերության դեմ ուղղված դիմումները հիմնականում խախտված իրավունքները վերականգնելու,  գումարի բռնագանձման և վնասի հատուցման պահանջների մասին են: Հայցվորները ոչ միայն անհատներ են, այլև կազմակերպություններ:

«Անուշ լինի» ՍՊԸ-ի բողոքի մասին դատարանի որոշումը հրապարակելու օրը նշված է եղել 2018 թ-ի մարտի 15, սակայն, մինչ օրս վճռի էլեկտրոնային տարբերակը հրապարակված չէ, իսկ նույն ընկերության ներկայացրած մեկ այլ հայց կարճվել է, հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության դիմումը «Սանիթեքի» մեքենայի պատճառով վթարված մեքենայի տիրոջը ապահովագրական ընկերության կողմից վճարված գումարի բռնագանձման մասին է, որը դատարանը մերժել է: Սրանից սակայն չի վհատվել ապահովագրական ընկերությունը և մեկ այլ դիմում էլ ներկայացրել է Արագածոտնի մարզի դատարան:

Գործը թեև վարույթ է ընդունվել անցյալ տարվա նոյեմբերին, սակայն այս պահին դատաքննությունը դեռևս շարունակվում է: «Ռոսգոսստրախի» մեկ այլ նույնիսկ  գործ ընթացքի մեջ է: Ուշագրավը սակայն այն է, որ 2017 թվականի նոյեմբերի 27-ին վարույթ ընդունված այս գործի քննությունը նշանակվել է 2018 թվականի հունիսի 12-ին, այսինքն՝ 7  ամիս անց:

«Սանիթեքի» դեմ հայցերից ուշագրավ է նաև ընկերությունից գումարի բռնագանձման և անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը չեղյալ համարելու պահանջը: Այս հայցի ապահովման համար դիմող կողմը դատարանին միջնորդել է արգելանք դնել ընկերության գույքի և դրամական միջոցների վրա, ոը զարմանալիորեն բավարարվել է:

Չի բացառվում, որ վերջին դիմումով «Սանիթեքը» փորձել է ինքն իրեն ապահովագրել դատարաններում գումարի բռնագանձման այլ պահանջներից խուսափելու համար, քանի որ անցյալ տարվա նոյեմբերի 6-ին վարույթ ընդունված գործով գումարների վրա արգելանք դնելու պահանջը շատ շուտ բավարարվել է, իսկ հաջորդ  դատաքննության օրը մինչ օրս նշանակված չէ: Սա էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ «Սանիթեքը» փորձել է իր հաշվին եղած գումարները սառեցնել, այլ դատական վճիռների կատարումն անհնարին դարձնելու համար:

2017 –ի մարտին սկսված մեկ այլ գործ էլ կարճվել է 7 ամիս անց: Գործով հաշտության համաձայնագիր է կնքվել, մոտ 2 մլն 321 հազարի պարտքը «ջրվել է», չնայած որ  «Սանիթեքը» համաձայնվել է վճարել 2 մլն դրամը:

Ամփոփելով ասվածը ընդգծենք, որ ստացվում է, որ «Սանիթեքի» գործերը գնալով վատանում են և չի բացառվում, որ կարճ ժամանակ անց, կքննարկվի նաև ընկերությունը լուծարելու մասին: Ստացվում է, որ իրոք, Հայաստանում փոխշահավետ գործարքների մասին երազել և  բիզնես անելը խաղ ու պար չէ: Եվ այս ֆոնին ուզում ենք, որ Հայաստան ներդրողներ գան ու ներդրումներ անեն: Վատ երազանք չէ, մնում է այն իրականացնողներ գտնել:

Արմինե Գրիգորյան
Past.am

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia