Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Պետական բաժնեմաս ունեցող բուժհաստատությունների անձնակազմի նշանակումն այլևս տնօրենի գործառույթը չի լինի

SOCIETY

Այսուհետ պետությանը պատկանող բաժնեմաս ունեցող բուժհաստատությունների բժշկական անձնակազմի ընտրությունը կկատարվի միայն մրցույթով՝ նախկինում ընկերության տնօրենի կողմից նշանակման փոխարեն: Սրա կարգավորման նպատակով նախագիծ է մշակվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Կառավարության  «Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և կառավարության 2011 թ, հունիսի 10-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին« անունը կրող նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել որակյալ և բանիմաց բժշկական մասնագետների ապահովում, ինչը կբարձրացնի կազմակերպությունների բժշկական սպասարկման որակը և ընդհանուր գործունեության արդյունավետությունը:        
                    
Թեպետ այս ընկերությունների կադրերի ընտրության գործընթացը կարգավորվում էր կառավարության 2011 թ հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշմամբ, սակայն իրականում ավագ բուժաշխատողների սահմանված կարգով աշխատանքի ընդունումն իրականացնում է բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը՝ գլխավոր տնօրենը, և փաստացի այդ որոշումը չի իրականացվում տարբեր պատճառներով: Ստացվում է, որ կամ պետության կողմից սահմանված կարգավորումները անտեսվում են, կամ չկա դրա վերահսկողության մեխանիզմներ, ինչն առավել քան անթույլատրելի է:

Նշենք, որ կարգը տարածվում է բժշկական հաստատության ավագ և միջին բուժաշխատողների՝ բուժքույր, մանկաբարձ, ֆելդշեր, ատամնատեխնիկ, ընտրության կարգի նկատմամբ: Բացառություն են համարվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում, կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն­ների համալրման գործընթացի, ինչպես նաև մարզերում աշխատելու համար պետական պատվերի շրջանակներում նպատա­կային կրթություն ստացած բժիշկ-մասնագետների նշանակման կարգը:

Նախագծի հեղինակների համոզմամբ՝ հնարավոր կլինի կարգավորել վերոնշյալ ընկերությունների բուժանձնակազմի աշխատանքի ընդունման հետ կապված հարաբերությունները, բացառել պետական մասնակցությամբ բուժհիմնակների գործադիր մարմինների կողմից կամայական որոշմամբ կադրեր ընտրելու հնարավորությունը, ինչպես նաև՝ նոր կարգի սահմանումը հնարավորություն կտա բուժաշխատողների զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնել:

Հավելենք, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կառավարության 2018 թ հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշման N 3 հավելվածի` «Առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի» 11-րդ կետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank