Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուրգեն Եղիազարյան. «Իշխանությունները գնում են խնդիրների հանգուցալուծման բոլորովին այլ ճանապարհով»

POLITICS

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի կարծիքով «Ոչ»-ի շարժման ժամանակ ընդդիմադիրների համառ ջանքերի շնորհիվ ժողովուրդը հասկացավ, որ իշխանությունները դավադրություն են կազմակերպում և Սահմանադրության բովանդակությունը փոխում են Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու հնարավորություն ստեղծելու համար: Քաղաքական գործչի կարծիքով, ժողովրդի կողմից երկրի նախագահ ընտրելու հնարավորությունը երկրի թիվ մեկ քաղաքական գործընթացն է, և այդ հնարավորությունից զրկելը ժողովրդավարությանը հասցված ամենամեծ դավադրությունն ու հարվածն էր:

Երկրորդ հարվածը՝ ընտրված խորհրդարանն է, որն իր խոսքով՝ իրականացրեց և ավարտին հասցրեց առաջին «ռաունդում» սկսած գործը: Այս երկուսը միասին էլ երկիրը «նոկդաունի» ենթարկեցին:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նույնպես համամիտ է, որ Սահմանադրության բովանդակության փոփոխությունն ի սկզբանե հուշում էր այն մասին, որ նպատակը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելն է: Նրա կարծիքով սակայն, Հայաստանի ներքաղաքական խնդիրները ոչ թե կառավարման համակարգով են պայմանավորված, այլ՝ երկրում տիրող իրավիճակով:

«Երկրի 0,1 %-ը իշխում է ողջ ժողովրդին, բանակը և ուժայինները ենթարկվում են իշխանություններին, իսկ ամեն անգամ խայտառակ ընտրություններով նույն բանն անընդհատ շարունակվում է: Եվ մենք չպետք է մեր հույսը դնենք Արևմուտքի վրա, թե, իբր, արևմտյան ուժերը թույլ չեն տա, որ Հայաստանում տոտալիտար համակարգ և բռնապետություն լինի: Դրանք սին գաղափարներ են, քանի որ նրանց հետաքրքրում են իշխանությունների հետ իրենց հարաբերությունները: Եվ որքան չընտրված լինի Հայաստանի իշխանությունը, այնքան խոցելի կլինի նրանց առջև»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Գ. Եղիազարյանը:

Նույնը, սակայն, նա չի մտածում Ռուսաստանի մասին, քանի որ գործընկեր պետություն է և ոչ միայն իշխանական որևէ խաղի երբեք էլ չի միջամտի, այլև՝ Հայաստանին թիկունքից չի հարվածի: Նրա դիտարկմամբ իրավիճակը երկրում բավականին բարդ է, քանի որ իշխանությունները գնում են խնդիրների հանգուցալուծման բոլորովին այլ ճանապարհով:

«Անջրպետը սարսափելի մեծ է, և այլ ճանապարհ չկա, քան վաղը-մյուս օրը ֆորսմաժորային լուծումներ գտնելը: Եվ եթե Ս. Սարգսյանն իրեն վարչապետ կարգի, ապա երկիրը կհայտնվի տնտեսական կոլապսի մեջ: Նա արդեն ապացուցել է, որ դա կարող է անել: Եվ եթե նա դառնա վարչապետ, ապա տնտեսությունն ամբողջապես փլուզելու է: Դրա հետևանքով կրկին 100 հազարներով մարդիկ կլքեն Հայաստանը, կթուլանան մեր սահմանները»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Ըստ նրա, միայն ՀԱԿ-ն է, որ այսօր կարող է երկրում իրավիճակ փոխել: Մյուս քաղաքական ուժերում իշխանությունները «ներմուծել» են սեփական մարդկանց և կարողանում են իրենց ձեռքում պահել կառավարման ղեկը: Խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության հնարավոր պառակտման մասին, Գ. Եղիազարյանը նշեց, որ ինքը մշտապես էլ այդ կարծիքին է եղել:

«Ես միշտ էլ ասել եմ, որ «Ելք» խմբակցության կազմում գտնվող կուսակցությունները չեն կարող մեկ կաթսայում եփվել: Նրանց բերեցին ԱԺ միայն մեկ նպատակով՝ որ ճանաչեն ընտրությունները: Այսինքն, իշխանությունների գլխավոր պայմանը կատարված է: Իսկ իրենց ընդդիմադիր կեցվածքը պայմանական է, քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ ինչ հարց էլ բարձրացնեն, լուծում չի ստանալու»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Նրա դիտարկմամբ երկրում առկա գաղջ մթնոլորտը դեռ մի քանի ամիս էլ կշարունակվի, իսկ լուծումներն ամենևին էլ Հայաստանի օգտին չեն լինի:

«Իրենք իրենց խաբելով՝ անընդհատ գալիս են իշխանության, բայց վերջ ի վերջո տուժողը ոչ թե իրենք են լինելու, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը: Ու չնայած ես այսօր դեղատոմս չունեմ, թե այս իրավիճակից դուրս գալու համար ինչ է հարկավոր անել, ուստի կարծում եմ, որ պետք է մի քիչ սպասենք, մինչև լավ օրեր կգան: Հո Հայաստանը չի՞ կործանվելու ներկա իշխանությունների պատճառով»,- եզրափակեց Գ.Եղիազարյանը:

Արմինե Գրիգորյան

past.am

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System