Երևանի փոխոստիկանապետը հեռացվել է պաշտոնից կնոջ հայհոյելու համար
SOCIETYՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հ ետ կապերի և լրատվության վարչությունից:
Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նոր տեղակալ է նշանակվել ՀՀ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով 2012 թվականին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնի պետի պաշտոնը, իսկ 2013 թվականին` Գյումրիի բաժնի պետի պաշտոնը:
Ավելի վաղ` ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը «ոստիկանությանծառայողի էթիկայի կանոնները խախտելու, զսպվածություն չցուցաբերելու ևծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսևորելու» համար կարգապական պատասխանատվության (նկատողություն) էր ենթարկվել Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեÕ ´ անօրինական կազմակերպած ցույցը ցրելու ընթացքում ցուցարարներից մի կնոջ հայհոյելու համար:



