Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Մեկ դիմումով մի քանի ամսվա փոխանցում կատարելու հանձնարարական կտրվի

SOCIETY

Երեկ ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25 հազար դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Մինչև այս տարվա մայիսի 1-ը դիմելու դեպքում 25 հազարական դրամ այլ բանկային հաշվին հնարավոր է փոխանցել նաև 2018թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար, սակայն երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից ոչ շուտ: Օրինակ` եթե երեխայի 1 տարին լրանում է 2018թ. փետրվարին, մինչև մայիսի 1-ը դիմելու դեպքում կարող է փոխանցում կատարվել նաև մարտ և ապրիլ ամսվա համար: Մայիսի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային վարչության գլխավոր մասնագետ Տաթև Միքայելյանի տեղեկացմամբ՝ որոշումը երեք ամսով կասեցված է եղել: Արդեն մի քանի տարի շարունակ այս որոշումը ամեն տարվա սկզբին կառավարությունն ընդունում է մեկ տարի ժամկետով:

«Կառավարության որոշմամբ սահմանված լիազորություններ կան մինչև երեխայի 18 տարին լրանալը ընտանեկան դրամագլխի գումարը անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով օգտագործելու մասին: Գոյություն ունի ամսական ոչ ավել քան 25 հազար դրամ այլ բանկային հաշվին փոխանցելու տարբերակ, որն ամեն տարի սահմանվում է մեկ տարով: Նախորդ տարվա ժամկետը դեկտեմբերին ավարտվեց և այս տարվա մարտին կառավարությունը կրկին որոշեց մինչև 2018 թ. դեկտեմբերի 1-ը ևս հնարավորություն տալ տնօրինել այդ գումարը՝ ամսական ոչ ավել, քան 25 հազար դրամ փոխանցել այլ բանկային հաշվին»,- նշեց նա:

Եթե ամեն տարի նման որոշում է լինում, այդ դեպքում հնարավոր չէ որոշումն անընդհատ գործի, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ տնօրինել գումարը և չսպասել ժամանակացույցի: Սրան ի պատասխան Տաթև Դանիելյանը շեշտեց, որ այդ գումարը նպատակը ի սկզբանե երեխայի՝ չափահաս դառնալուց հետո անձամբ տնօրինելն է: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ 3-րդ և 4-րդ երեխաների դեպքում մեկ միլիոն դրամը, իսկ 5-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 1,5 միլիոն դրամը, մի մասն արդեն անմիջապես հնարավոր է լինում օգտագործել: Խոսքը 500 հազար դրամի մասին է, իսկ նպաստի մնացորդը ձևավորում է ընտանեկան դրամագլուխը:

«Ի սկզբանե կառավարությունը իրավասություն է վերցրել իր վրա այդ գումարը՝ որպես ընտանեկան դրամագլուխ, թողնել բանկում, որպեսզի երեխայի չափահասության տարիքը լրանալուց հետո վերջինս գումարն ու դրա տոկոսները իր սոցիալական կարիքների համար օգտագործի:

Բայց ելնելով բնակչության սոցիալական վիճակից ու պահանջարկից, ամեն տարի գնահատվում է շահառուների պահանջը այդ 25 հազար դրամների մասով: Եթե պահանջը մեծ է լինում, երկարացվում է ևս մեկ տարով: Սա փորձնական, պիլոտային ծրագիր է: Ուղղակի ամեն տարի կարիքը գնահատելով՝ երկարացվում է:

Այս տարվա փոփոխությունն այն է, որ նախորդ տարիներին ծնողը ամեն ամիս գնում էր բանկ և դիմում գրում, որ իրեն 25 հազար դրամ գումար փոխանցեն: Հիմա արդեն հնարավորություն կա մեկ դիմումով բանկին հանձնարարություն տալ, որ այն 5,6 կամ 7 ամսվա գումար ամեն ամիս փոխանցի շահառուի հաշվեհամարին»,- նշեց նա:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia