Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


«Լաքշրի»–ն ստիպված կլինի վճարել դիզայների աշխատավարձը

SOCIETY

Դիզայներ Լուսինե Մնացականյանը շարունակում է պայքարել «Լիգա Փրես» ՍՊԸ–ի կողմից տպագրվող «Լաքշրի» ամսագրի տնօրինության կողմից իրեն չվճարված աշխատավարձը ստանալու համար:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Լ. Մնացականյանի պահանջը, որը վերաբերում էր դատարանի կողմից աշխատանքի փաստը ճանաչելուն և աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձը բռնագանձելուն:

Լ. Մնացականյանի փաստաբան Դավիթ Ասատրյանը առաջին ատյանի կայացրած վճիռը բողոքարկել էր՝ դիմելով ՀՀ վերաքննիչ դատարան: Դատական պրակտիկայում առաջին անգամ դատարանը՝ կիրառելով Եվրոպական սոցիալական խարտիան, հաստատել է աշխատելու փաստը և որոշման մեջ նշել, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը պետք է միայն աշխատավարձի չափը որոշի:

«Այսինքն, Ընդհանուր իրավասության դատարանը գործը քննելու է միայն այդ մասով և որոշում է կայացնելու Լուսինե Մնացականյանի կատարած աշխատանքի դիմաց վճարման ենթակա աշխատավարձի չափը: Ի դեպ, աշխատանքային օրենսդրության համաձայն, բոլորովին կարևոր չէ, թե աշխատողն ինչ պայմանագրի հիման վրա է աշխատել, որովհետև եթե կա աշխատանքային հարաբերություն՝ գործատու, աշխատող և աշխատանքային պարտականություն, ապա դա նշանակում է, որ անձը աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել: Եվ այդ դեպքում, բնականաբար, գործատուն նրան պետք է վճարի աշխատավարձ: Մնացած հարցերը, թե աշխատողը լավ է աշխատել կամ վատ, խոսում է պարտավորություններից խուսափելու մասին և որևէ էական ազդեցություն չունի, առավել ևս, որ չկա որևէ ապացույց»,– ասաց Դ. Ասատրյանը:
Լ. Մնացականյանի փաստաբանն այս պահին նպատակահարմար չհամարելով բացահայտել իրենց կողմից իրականացվելիք մարտավարական քայլերը` ընդամենը նշեց, որ իր պաշտպանյալի պահանջը վերաբերում է չվճարված 100000 դրամ աշխատավարձը բռնագանձելուն:

Դ. Ասատրյանը նշեց նաև, որ ամսագրի աշխատանքային ոճի մասին տեղեկացվել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որը նույնպես, չգրանցված աշխատող պահելու համար «Լաքշրի»–ում իրականացված հետաքննության արդյունքներով 50000 դրամի չափով տուգանել էր ընկերությանը:

Ի դեպ, այս գործով հաջորդ դատական նիստը մայիսի 2–ին է նշանակված: Փաստաբանը նման իրավիճակների մեջ չհայտնվելու համար աշխատանք փնտրողներին ու առանց պայմանագրի աշխատողներին խորհուրդ տվեց անպայման կնքել աշխատանքային պայմանագիր:

«Անկախ նրանից, թե գործատու– աշխատող հարաբերություններում ինչպիսի վստահության մթնոլորտ է տիրում, ինչպես նաև՝ աշխատողը փորձաշրջան է անցնում, թե որպես հիմնական աշխատող է աշխատանքի անցել, պետք է կնքի պայմանագիր: Դա բխում է երկու կողմերի շահերից, քանի որ այդկերպ նրանք երկուսն էլ ավելի պաշտպանված կլինեն»,– ասաց Դ. Ասատրյանը:

Ի դեպ, «Լիգա Փրես» ՍՊԸ–ի տնօրենը Էռնեստո Մարկոն է, ով հիմնականում չի զբաղվում կազմակերպչական խնդիրներով: «Փաստ»–ի տվյալներով, շատ դեպքերում նրան չի էլ հետաքրքրում, թե իրականում ինչ է կատարվում իր կողմից հիմնադրված ընկերությունում: Նրա համար լյուքս դասի ամսագրի փայլուն էջերն ու ներկայացուցչական հանդիպումներն են միայն կարևոր:

Ի դեպ, ընկերության կողմից կազմակերպություններին կամ անհատներին ծառայությունների դիմաց գումարներ չվճարելը կարծես թե սովորություն է: Եվ առաջին դեպքը չէ, որ գործը հասնում է դիվան բաշուն: Այդ մասին խոսում են դատարաններում նրանց դեմ առկա այլ բողոքները, սակայն, ինչպես երևում է, սա ամենևին էլ չի խանգարում գլամուրային ամսագրի տնօրինությանը նոր միամիտ աշխատակիցներ «որսալու» համար հայտարարություն տեղադրել «list.am» կայքում և փորձել ամսեամիս երկարաձգել ամսագրի գոյությունը:

Արմինե Գրիգորյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia