Որքա՞ն կծախսի ՀՔԾ-ն՝ փողկապ, տաբատ ու համազգեստ գնելու համար
SOCIETYՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում պետական կառույցները շարունակում են հրապարակել 2018 թվականին նախատեսվող գնումների պլանները:
Հատուկ քննչական ծառայությունը ևս հրապարակել է 2018թ. գնումների փոփոխված պլանը: Ինչպես տեղեկանում ենք մարտի 16-ին ստորագրված պաշտոնական փաստաթղթից, ՀՔԾ-ն այս տարի նախատեսում է 41 համազգեստ գնել, որոնցից յուրաքանչյուրի գինը 75 000 դրամ է: Ընդհանուր առմամբ համազգեստ ձեռք բերելու համար կծախսվի 3 075 000 դրամ:
Իրավապահ կառույցի գնումների պլանում են նաև 41 անջրանցիկ հագուստները, որոնք գնելու համար նախատեսվում է 1 845 000 դրամ ծախսել: Անջրանցիկ հագուստներից յուրաքանչյուրն արժե 45 000 դրամ:
ՀՔԾ-ն կգնի նաև 12 000 դրամ արժողությամբ 39 գլխարկ, որոնք գնելու համար կծախսվի 468 000 դրամ:
Ընդհանուր առմամբ 184 500 դրամ կծախսվի 4500 դրամ արժողությամբ 41 փողկապ գնելու համար:
Գնումների պլանում են ներառվել նաև տաբատները, որոնք տարբեր գների են: Օրինակ՝ 15 000 դրամ արժողությամբ 39 տաբատ կգնեն, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 585 000 դրամ: Բացի նշվածներից ու այլ ապրանքներից, գնումների պլանի համաձայն՝ ՀՔԾ-ն կգնի 9400 դրամ արժողությամբ 41 վերնաշապիկ, որոնք ձեռք բերելու համար նախատեսվել է 385 400 դրամ ծախսել:
Աննա Բադալյան
Past.am



