Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Մարտիրոսյանը հորդորում է «Ժառանգությանը» չխառնել երկու կանանց ռազբորկաներին

POLITICS

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ հանրային բողոքի ակցիաներ կազմակերպելուց բացի որևէ այլ կերպ հնարավոր չէ պայքարել ներկա իշխանությունների դեմ, քանի որ երկրի որևէ ինստիտուցիոնալ համակարգ չի գործում:

«Խորհրդարանն էլ գաղափարական առումով դարձրել են ապաքաղաքական մարմին և փաստորեն, այնտեղ նույնպես, այլևս ոչինչ չկա անելու: Խորհրդարանում իհարկե կարող են քննադատական ելույթներ հնչել, բայց որևէ քաղաքական ուժ չի կարող իրավիճակի փոփոխության մասին խոսել: Այսինքն, առանց հանրային ճնշման Հայաստանում որևէ փոփոխություն իրականացնել հնարավոր չէ»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով, որքան էլ նախորդ փորձերն անհաջող են եղել ու փաստացի որևէ փոփոխության չեն հանգեցրել, այնուամենայնիվ չի կարելի կանգ առնել: Անգամ ֆրանսիական հեղափոխությունը միանգամից չի իրականացվել և նույնիսկ այդ ժամանակ, մինչ իրական հաջողության հասնելը, մարդիկ հայտնվել են բանտերում, ինչպես հիմա:

«Ֆրանսիայում էլ բազմաթիվ ապստամբություններ են տեղի ունեցել, որոնք ճնշվել  են իշխանությունների կողմից, սակայն հետո հնարավոր է դարձել հեղափոխություն անել: Ուրիշ ճանապարհ չկա»,- համոզված է Ա. Մարտիրոսյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանում ո՛չ արդարություն կա, ո՛չ էլ դատական համակարգ, որոնց միջոցով հնարավոր կլիներ պայքարել իշխող վարչախմբի դեմ: Նույնիսկ Եվրոպական դատարան դիմելը չի օգնի երկրում առկա անարդարության դեմ պայքարել, քանի որ, ըստ նրա, Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ բազմաթիվ վճիռները նույնպես որևէ շոշափելի արդյունքի չեն հանգեցրել: Խոսելով վերջին շրջանում կաշառք վերցնելու կամ այլ ապօրինություններ իրականացնելու գործերով ձերբակալությունների մասին Ա. Մարտիրոսյանը նշեց, որ նման գործելաոճը նույնպես նորություն չէ:

«Մեզ մոտ կոռուպցիան համակարգային է և այս առումով երբևէ որևէ փոփոխություն չի եղել: Հայաստանում միշտ էլ սլաքավարներին են բռնել: Եվ այնպես չէ, որ իրական մեղավորներն են դատապարտվում: Այս ամենը ինքնամաքրման երևույթ չի կարող լինել: Եվ պետք չէ մոռանալ, որ օրինակ Միհրան Պողոսյանի օվշորային սկանդալից հետո Հանրապետականի ցուցակով նա դարձավ պատգամավոր: Այսինքն, մնացածը, թե երկրում կարող է ինչ-որ բան փոխվել՝ հեքիաթների ժանրից է»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ այդ իսկ պատճառով է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը ոչ միայն իշխանափոխության, այլև համակարգային փոփոխության պահանջ է
ներկայացնում:
Ի դեպ, մարտի 23-ին կայանալիք հերթական բողոքի ակցիայի ժամանակ ճակատի անդամները կրկին պահանջելու են Սերժ Սարգսյանի վարչապետության կանխում, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության հիմնում, սահմանադրական բարեփոխումներ, նոր «Ընտրական օրենսգրքի», «Կուսակցությունների մասին» օրենքի   ընդունում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Սա այն մոտավոր սխեման է, որով «Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստվում է շարունակել իր պայքարը, բայց առանց հիմնական պահանջի՝ Սահմանադրության փոփոխության, չի կարողանա հաջողել մնացած պայքարներում, համոզված է կուսակցության առաջնորդը:

«Պետք է կառավարման համակարգում անպայման ներդնել հակակշիռների մեխանիզմը: Եվ եթե այս անգամ էլ իշխանությունների վրա հանրային ճնշում գործադրել չհաջողվի, ապա արդյունքում մենք կրկին մի քանի հարյուրհազար արտագաղթող կունենանք»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հաջողության չհասնելու դեպքում ինքը կրկին դիտարկի երկրից արտագաղթելու տարբերակը, նա նշեց, որ ոչինչ բացառել հնարավոր չէ:
«Չի բացառվումը, երբեք էլ չի բացառվում: Ինչ վերաբերում է իմ կողմից նշած պահանջների շուրջ համախմբվելու կոչին, ապա առաջիկայում պարզ կլինի, ոչ միայն «Ժառանգության», այլ մնացած գործընկերների հետ միասին կկարողանա՞նք միասնական հարթակ ստեղծել, թե՝ ոչ: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել երկրում, որ նույնիսկ դատապարտյալին թույլ չեն տալիս վերջին խոսքն ասել, ինչպես եղավ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում: Ստալինի տրոյկաների ժամանակ, գնդակահարությունից առաջ անգամ, թույլ էին տալիս վերջին խոսք ասել, բայց հիմա մեզ մոտ դա էլ չեն թույլատրում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյան-Անահիտ Բախշյան «փոխհրաձգության» մասին, նա նշեց, որ ինքը բեմադրությունները սիրում է թատրոններում դիտել:

«Կարծում եմ «Ժառանգություն» կուսակցությանը պետք չէ խառնել նրանց ռազբորկաների մեջ: Իրենք բավականին շատ բան են ստացել «Ժառանգությունից» և իմ պահանջն է, որ մեր կուսակցության անունը չշահարկվի»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

Արմինե Գրիգորյան      

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign