Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Նովրուզը Հայաստանում սկսվում է սահմանից

SOCIETY

Այսօր իրանալեզու և թյուրքալեզու ժողովուրդները տոնում են Նովրուզը, որը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը:

Եվ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս՝ հարևան իրանցիները նախընտրում են իրենց կարևորագույն տոնը՝ Նովրուզը, տոնել Հայաստանում:

Նովրուզը պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր, այն համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը, որը նշում էին դեռևս մ.թ.ա. 7-րդ դարում: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ: 

2017 թ. Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 2016թ-ի համեմատ 16 %-ով ավելի է: Անցած տարի Իրանի չորս քաղաքներում կազմակերպել են միջոցառումներ, իսկ դեկտեմբերին Իրանում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել են հայկական 6 տուրօպերատորներ՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները:

2018 թ. Նովրուզի տոնակատարության շրջանակներում իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունների առավել հարմարավետությունն ապահովելու նպատակով մշակվել և իրականացվում են մի շարք միջոցառումներ:

Ինչպես Past.am-ին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Լիլիթ Խաչատուրյանը՝ Իրան-Հայաստան սահմանային անցակետում, Մեղրի ԱՏԳ-ում գործող տեղեկատվական կենտրոնում իրանցի զբոսաշրջիկներին կտրամադրվեն Հայաստանի զբոսաշրջային գրավչություններն ու ներուժը ներկայացնող պարսկերեն բրոշյուրներ, քարտեզներ, թռուցիկներ, տեղեկատվական թերթիկներ:

Այս բոլոր աշխատանքներն իրականացվում են   համագործակցելով Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ: Վերջինիս կողմից էլ հենց տպվում են բրոշյուրները:

Լիլիթ Խաչատուրյանի փոխանցմամբ՝ Իրանից Հայաստան տանող մայրուղիներին կտեղադրվեն հայերեն և պարսկերեն տեղեկատվական, ինչպես նաև Նովրուզի շնորհավորական գրառումներ պարունակող պաստառներ։ Պաստառները Նովրուզի նախօրեից սկսած մեկ ամիս շարունակ տեղադրած կլինեն մայրուղիներին։

«Նովրուզի ողջ ընթացքում Հայաստանում կգործի 24 ժամյա թեժ գիծ՝ 095 118 118 պարսկալեզու մասնագետների ներգրավմամբ՝ շահագրգիռ մարմինների հետ սերտ համագործակցությամբ: Նովրուզի օրերին Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար փորձել ենք ապահովել նպաստավոր պայմաններ՝ Մեղրի-Երևան ճանապարհին ոստիկանության հերթապահության, շտապօգնության, ճանապարհային փրկարարական ծառայության պատշաճ կազմակերպման, ինչպես նաև Մեղրիի անցակետում ուղևորափոխադրող ավտոմեքենաների և ավտոբուսների երթևեկությունը դյուրացնելու միջոցով։ Այսպիսով կփորձենք ապահովել իրանցի զբոսաշրջիկների անվտանգությունը և ահրաժեշտության դեպքում հրատապ լուծում տալ հնարավոր խնդիրներին»,- նշեց նա։

Հարցին, թե ինչպես է, որ իրանցիները սիրում են նշել Նովրուզը Հայաստանում և ոչ մեկ այլ երկրում, թեկուզև՝ մահմեդական, Խաչատուրյանը պատասխանեց, որ հայերը շատ հյուրընկալ են ու իրանցիների համար մեր երկրում այս օրերին բազմաթիվ տոնական միջոցառումներ են իրականացվում:

«Ցանկացած անձ, ընդ որում նաև հայերը, սիրում են Նոր տարին և առհասարակ բոլոր տոները դրսում անցկացնել: Բայց այստեղ մեկ բան կա՝ հայերը շատ հյուրընկալ են ու հյուրասեր: Իրանցիներն իրենց այստեղ ընդունված ու լավ են զգում, նրանց բարձրակարգ ծառայություններ են մատուցվում ու միջոցառումներ կազմակերպվում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: Եվ հետո իրանցիները ավտոմեքենայով են ճանապարհորդում և իրենց համար շատ հարմար է Հայաստան գալը»,- հավելեց նա:

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank