Սերգո Երիցյանը տասնյակ միլիոնների փոխառություններ է հանձնել
POLITICSՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Երիցյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք, որից չորսը հողամաս և մեկն էլ՝ առանձնատուն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն 560 հազար դրամ ու 4039 ամերիկյան դոլար:
Երիցյանի հայտարարագրի ամենահետաքրքիր մասը նրա կողմից տրված փոխառություններին է վերաբերում: Ըստ հայտարարագրի՝ նա նախորդ տարի ունեցել է 139 հազար 949 ԱՄՆ դոլար, 79 միլիոն 419 հազար դրամ ու 178 հազար եվրո փոխառություններ:
Եկամուտներն էլ ստացվել են 2 միլիոն 36 հազար, 585 հազար ու 938 հազար դրամ աշխատավարձերից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



