Վթար Ջերմուկ քաղաքում. Վարորդն արգելափակվել էր մեքենայում
SOCIETYՆոյեմբերի 2-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի բնակիչն իր վարած «Ֆոլկսվագեն պասսատ» մակնիշի 34 NV 801 պետհամարանիշի ավտոմեքենայով (վարորդ` Վ. Խ.-ը, ծնվ. 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով Վ. Խ.-ը արգելափակվել է ավտոմեքենայում եւ ստացել ձախ ոտքի ստորին վերջույթի կտրվածք:
Հրշեջ-փրկարարները տուժածին դուրս են բերել արգելափակված մեքենայից, տեղափոխել Երեւանի 1-ին համալսարանական հիվանդանոց, այնուհետեւ դուրս են բերել կտրված վերջույթը եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



