Երևանի ոստիկանապետի տեղակալն ազատվել է պաշտոնից
SOCIETYԵրևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Մեհրաբյանն ազատվել է պաշտոնից:
Այս տեղեկատվությունը Past.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Արթուր Մեհրաբյանը պաշտոնավարում էր անցյալ տարվա ապրիլից:
2008 թվականին ազատվել է Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից:2011 թվականին Մեհրաբյանին նշանակեցին Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ: 2012 թվականին Մեհրաբյանը դարձավ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ: Այդ պաշտոնում նա մնաց ընդամենը երկու ամիս:
Ըստ տեղեկությունների՝ Արթուր Մեհրաբյանին կփոխարինի Սարգիս Մարտիրոսյանը:
Լևոն Փանոսյան
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



