ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարը հարյուրավոր միլիոններ ունի
SOCIETYՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Միրզոյանի հայտարարագրում շատ տվյալներ չկան, թվում է, թե առանձնապես մեծ կարողություններ չունի, մինչ այն պահը, երբ ծանոթանում ենք նրա դրամական միջոցներին:
Նախևառաջ նշենք, որ պաշտոնյան հայտարարագրել միայն մեկ բնակարան: Ուշադրության արժանի են նրա դրամական միջոցները, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 77 միլիոն դրամ, 330 հազար ամերիկյան դոլար ու 18 հազար եվրո:
Եկամուտներն էլ կազմել են 5 միլիոն 113 հազար դրամ, որից 4 միլիոն 780 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 333 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր:
Past.am



