Yerevan, 20.February.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետ Աբրահամյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

POLITICS

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է  պատվիրակությունների ընդլայնված կազմով:     

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է  հայտնել Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ և նշել, որ հայ ժողովուրդը  սգում է եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել տիկին Մատվիենկոյի ներդրումը երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա այցն էապես կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, և այս համատեքստում կարևորել համագործակցությունը խորհրդարանական ձևաչափում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա է փոխգործակցության մեծ ներուժ ապակենտրոնացված համագործակցության ոլորտում, ինչի իրացմանը նոր ազդակ կարող է հաղորդել տիկին Մատվիեկոյի մասնակցությամբ Երևանում անցկացվելիք հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ համաժողովի ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների տարածաշրջանների միջև ավանդական դարձած համագործակցությանն ինչպես  առևտրատնտեսական, այնպես էլ տեղեկատավակական տեխնոլոգիաների, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: 

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի ու Ռուսաստանի միջև բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը և նշել, որ դրանում մեծ է նաև վարչապետ Աբրահամյանի ներդրումը: Տիկին Մատվիենկոն գոհունակությամբ է ընդգծել երկու երկրների խորհրդարանների և կառավարությունների միջև ակտիվ և սերտ երկխոսությունը, ինչը նպաստում է  երկու ռազմավարական հարաբերություններ ունեցող երկրների կապերի հետագա ամրապնդմանը: Միաժամանակ, Վալենտինա Մատվիենկոն շեշտել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Հայաստանի կողմից ստանձնելը կնպաստի անվտագության և տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացմանն ու կյանքի կոչմանը:

Խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի մասին՝ տիկին Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու երկրների տարածաշրջանների միջև հարաբերությունների խորացմանը, գործարար կապերի ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվելիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, տարածաշրջանային խնդիրների:   

 

KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel