Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Հունական աստվածուհու հայկական խարդախությունը. Թեմիսն «Աթենասին» գտավ Հայաստանում

SOCIETY

Past.am

Գործարար Հայկ Մաղաքելյանը սկսած 2015 թվականից լուրջ ֆինանսական խնդիրներ ունի (անգամ քրեական գործ է հարուցվել), սակայն 2017 թվականին նա ընդգրկվել է իշխանությունների նախաձեռնությամբ հիմնված «Հայաստանի ներդրողների ակումբում»։

 

«Աթենաս Պալլաս» ընկերությունների խմբի սեփականատեր, հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի գործարար Հայկ Մաղաքելյանը, որը «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է, բազմաթիվ պարտքեր է կուտակել, նրան մեղադրում են ֆինանսական մեքենայությունների մեջ։Գործարարը Մոսկվայի «Աթենաս Պալլաս» ընկերությունների խմբի նախագահն է, որն արժեթղթեր ունի Ռուսաստանի և Ուկրաինայի մեքենաշինության ոլորտում։ Ընկերությանն են պատկանում նաև Նովոսիբիրսկի «Սիբգիպրոտրանս» և Տոմսկի «Տոմգիպրոտրանս» ընկերությունները։ Հոլդինգի կազմում ընդգրկված են «Սիբիրյան բժշկական տեխնոլոգիաներ» ՀԿ-ն, Նովոսիբիրսկի «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն, Երևանի՝ բժշկական գործիքների արտադրությամբ զբաղվող գործարանը (ինչի մասին կխոսենք ստորև), Նովոսիբիրսկում հայտնի «Սուր և վահան» ԱՄՁ-ն և ռուսաստանյան այլ ընկերություններ։

 

Բայց զարմանալի է, որ Մաղաքելյանն ընդգրկված է «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամների կազմում, որոնք ցանկություն են հայտնել «ուժերի ներածին չափով մասնակցել Հայաստանի կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին»։

 

Հիշեցնենք, որ Ակումբը հիմնադրվել է 2017 թվականի հունվարի 25-ին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ։ Կառավարության ղեկավարն այն ժամանակ հայտարարել էր, որ 2017 թվականի ընթացքում պետք է 840 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրեր իրականացվեն։ Ներդրողների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նրանք «լիովին աջակցում են Հայաստանում լուրջ բարեփոխումներ իրականացնելուն ուղղված` նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության ձեռնարկած քայլերին»։

 

Նովոսիբիրսկի արբիտրաժային դատարանն ուսումնասիրում է 2003 թվականին ստեղծած «Աթենաս Պալլաս» խոշոր շինարարական կորպորացիայի սնանկության մասին գործը։ Ընկերությունը «Աթենաս Պալլաս» բազմաճյուղ հոլդինգի կազմում է ընդգրկված։

 

Շինարարական ընկերության ներկայացուցչություններ և մասնաճյուղեր են բացվել Ռուսաստանի 12 քաղաքներում։ Ընկերությանն իրականացնում է Վոստոչնի տիեզերակայանում հատուկ նշանակության օբյեկտների շինարարությունը, «Սախալին-Խաբարովսկ-Վլադիվոստոկ» գլխավոր գազատարի և Օկտյաբրսկի երկաթգծի Մոսկվա-Կրյուկովո հատվածի 4-րդ գլխավոր ճանապարհի կառուցումը։

 

Նովոսիբիրսկի «Սեյատել» կայարանում երկաթուղի կառուցող ընկերության սնանկության մասին հայտարարությունը տվել է Կրասնոյարսկի «Սիբսուլֆուր» ՍՊԸ-ն 2016 թվականի մարտին։ Կրասնոյարսկի բնակիչները պահանջել են ընկերությունը սնանկ ճանաչել 18.8 մլն ռուբլի պարտքի պատճառով։ 2017 թվականի մայիսին Նովոսիբիրսկի արբիտրաժային դատարանն ընկերությանը սնանկ է ճանաչել։ Միայն երրորդ հերթի պարտատերերի նկատմամբ ընկերության ընդհանուր պարտքը 1.4 մլն ռուբլի է կազմել։

 

Ինչպես հայտնում է Тайга.Инфо-ն, պարտատերերի մի մասը պահանջել է խզել պայմանագիրը, ինչի շնորհիվ ընկերությունը կարողացել է վերահսկելի դարձնել սնանկության գործընթացը։

 

Նաև պարզվել է, որ խոշոր պարտատերերից մեկն էլ«Կրասնոյարսկի էլեկտրավագոնավերանորոգման գործարանն» է (550 մլն ռուբլի), որը ընդգրկված է «Աթենաս Պալլասի» կազմում։

 

2015 թվականին «Աթենաս Պալլաս» շինարարական կորպորացիան ստացել է այդ գումարը որպես վարկ Մեժտոպէներգոբանկից՝ մինչև 2017 թվականը մարման ժամկետով, սակայն «Աթենաս Պալլասի» սնանկության մասին գործի ուսումնասիրման մեկնարկից հետո «Կրասնոյարսկի էլեկտրավագոնավերանորոգման գործարանը» և բանկը լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, և ֆինանսական պարտավորություններն անցել են գործարանին։ Ընդ որում՝ մարման ժամկետը երկարաձգել են մինչև 2020 թվականի հունիսի 29-ը։

 

Մի քանի այլ պարտատերերի ներկայացուցիչը արբիտրաժային դատարանի մարտի 5-ին կայացած նիստին միջնորդություն է ներկայացրել պարտքի փոխանցման գործարքն անօրինական ճանաչելու մասին։

 

Իսկ Մեժտոպէներգոբանկը 2017 թվականի հունիսին զրկվել է արտոնագրից։ ԿԲ-ն պարզել է, որ վարկային ընկերությունը դրամային միջոցներ էր ներդնում «ցածր որակի ակտիվների մեջ, այդ թվում՝ շինարարական և ներդրումային ոլորտներում»։

 

Այժմ պարտապանները և դատավորը փնտրում են Մաղաքելյանին, քանի որ գրանցման հասցեով նրան գտնել չի հաջողվել։ Սնանկության կառավարչի ներկայացուցիչներին և Դաշնային հարկային ծառայությանը դատավորը խնդրել է հնարավորինս ավելի թարմ տեղեկություն ներկայացնել «Աթենաս Պալլասի» սեփականատիրոջ գրանցման վայրի մասին։

 

Դատարանը պարտապանների միջնորդության վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։ Նիստը հետաձգվել է մինչև ապրիլի 4-ը։

 

Ինչպես պարզվեց, սրանք «Աթենաս Պալլաս» ընկերության հետ կապված առաջին լուրջ ֆինանսական խնդիրները չեն։ 2016 թվականի մարտին Նովոսիբիրսկի մարզի ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մաղաքելյանի նկատմամբ՝ աշխատակիցներին միտումնավոր աշխատավարձը չվճարելու մեղադրանքով։

 

2015 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար Մաղաքելյանը աշխատավարձ չի վճարել 6 աշխատակցի, թեև ընկերության հաշվարկային հաշիվների վրա գումար եղել է։ Աշխատակիցների չվճարած գումարի պարտքը մոտ 800 հազար ռուբլի է։ 2016 թվականի փետրվարի վերջին օրերի դրությամբ 1225 աշխատակիցներին չվճարած աշխատավարձի պարտքը կազմել է ավելի քան 67 մլն ռուբլի՝ 1,2 մլն դոլար:

 

Ավելի ուշ աշխատավարձերը վճարվել են, սակայն մաս առ մաս։ Եվս մեկ քրեական գործ հարուցվել է 2017 թվականի ապրիլին (այս անգամ արդեն «Աթենաս Պալլաս» ըներության տնօրեն Վլադիսլավ Գոլոմազովի նկատմամբ)։ Այս անգամ 2016 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների համար չվճարած աշխատավարձերի պարտքը հասել է ավելի քան 753 հազար ռուբլու։ Աշխատավարձերը կրկին վճարվել են, քրեական գործը կարճվել է։

 

Հաջորդ ամսվանից սկսած՝ «հունական աստվածուհին» կրկին թերացել է աշխատակիցներին աշխատավարձ վճարելու հարցում։ Որպես հետևանք` նոր գործ է հարուցվել Մաղաքելյանի նկատմամբ։ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի ապրիլ ընկերությունն ընդահուր առմամբ ավելի քան 950 հազար ռուբլի պարտք է կուտակել։

 

Բոլոր դեպքերում պարտքերը մարվել են, ընկերության ղեկավարները միայն տուգանքներ են վճարել (120-150 հազար ռուբլի)։

 

Սակայն վերադառնանք «Աթենաս Պալլաս» ընկերության սնանկության մասին գործին։ Ընկերության՝ Նովոսիբիրսկում գտնվող ստորաբաժանման պարտապանների մի մասը դիմում է նախապատրաստել ՌԴ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովին։

 

Նրանց խոսքով` սնանկության մասին գործը սկսում է ապօրինի ընթացք ստանալ, իսկ պարտապանի գույքն անցնում է Մաղաքելյանին պատկանող մյուս կառույցների հսկողության տակ։

 

Խոշոր պարտապաններից մեկը` «Կրասնոյարսկի էլեկտրավագոնավերանորոգման գործարան» ԲԸ-ն, մինչև 2013 թվականի հունվարը պատկանում էր «Ռուսական երկաթուղուն», այնուհետև այն ձեռք բերեց «Աթենաս Պալլաս» ՇԿ-ն, որից հետո բաժնետոմսերն անցան «Սոլո-Ռենտ» ՍՊԸ-ին, որը մինչև օրս պատկանում է Մաղաքելյանին։ Միևնույն ժամանակ «Կրասնոյարսկի էլեկտրավագոնավերանորոգման գործարան»-ի՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվության մեջ գրված է, որ միանձնյա գործադիր մարմնի գործառույթները ոչ թե Մաղաքելյանն էր կատարում, այլ «Աթենաս Պալլասի» գլխավոր հաշվապահը։

 

«Այսպիսով, ակնհայտ է, որ Մաղաքելյանը, պարտապանի վերահսկող անձը լինելով, այն ժամանակահատվածում, երբ կազմակերպությունը մտածված սնանկության էր հասցվել, «Աթենաս պալաս» ԲԸ-ի շինարարական կոնցեռնի ակտիվներից հանել է «Կրասնոյարսկի էլեկտրավագոնավերանորոգման գործարանի» բաժնետոմսերի 99,9%-ը և յուրացրել՝ այն վաճառելով «Սոլո-Ռենտ» ՍՊԸ-ին, որտեղ նա միանձնյա մասնակից է։ «Կրասնոյարսկի էլեկտրավագոնավերանորոգման գործարանի» բաժնետոմսերի 99,9%-ի փաթեթը պարտապանի հիմնական լիկվիդային ակտվին է, որի իրացումը նույնիսկ շուկայական գնով թույլ կտար մարել պարտատերերի պարտքը», — գրված է Tayga.info-ում հրապարակած դիմումի մեջ։

 

Այն ընկերությունները, որոնց նկատմամբ «Աթենաս Պալլաս»-ը պարտք է կուտակել, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընկերության ղեկավարության գործողություններից, առաջին հերթին, կտուժի փոքր բիզնեսը, որին հաճախ ներգրավում էին որպես ենթակապալառու։ Բացի այդ, մտահոգություն են առաջացնում ուժային կառույցների հետ պարտապանի կապերը։ Պարտապանի մոտ ղեկավար պաշտոններից մեկը զբաղեցնում էր Նովոսիբիրսկի մարզի ՆԳՆ ԳՎ նախկին պետ Սերգեյ Գլուշկովը, նա նաև մինչև 2017 թվականի փետրվարը «Կրասնոյարսկի էլեկտրավագոնավերանորոգման գործարան»-ի տնօրենների խորհրդի անդամ էր։

 

Անդրադառնանք երևանյան արժեթղթին։ 2014 թվականին Երևանում մեծ շուքով բացեցին «Մեգա Մեդ» մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրման գործարանը։ Սեփականատերը («Աթենաս Պալլաս» ընկերությունը, որի 70-տոկոսի բաժնետերը ռուս գործարար Հայկ Մաղաքելյանն է) խոստացավ ձեռնարկության մեջ 47 մլն դոլարի ներդրում անել և 400 աշխատատեղ բացել։ Բայց։

 

Գործարանը պաշտոնապես բացելուց մի քանի օր անց փակվեց, և արդեն 3 տարի է՝ Հայաստանի չաշխատող արտադրական օբյեկտների ցանկում է։ Գործարանի վիճակին մենք անդրադարձել ենք դեռ 2017 թվականի հուլիսին։

 

Ձեռնարկության մենեջեր Գագիկ Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ներկա պահին հիմնական տեխնոլոգիայի կարգավորման աշխատանքներն են ընթանում։ Բացման ամսաթիվը «դեռ պարզ չէ»։

Հ.Գ. «Հայաստանի ներդրողների ակումբը» ստեղծվել էր 2017 թվականի հունվարին։ Մաղաքելյանը ֆինանսական խնդիրների (այդպես կոչենք) առաջ կանգնեց 2015 թվականին և մինչև օրս դրանք լուծել չի կարողանում։ 2014 թվականին Երևանում բացված գործարանն այդպես էլ չի աշխատել։ Տրամաբանական հարց է ծագում՝ Հայաստանում ինչ միջոցներով և որտեղ է մտադիր ներդրում անել Մաղաքելյանը…

Իսկ առայժմ ընկերությունը բնակարան է վաճառում Նովոսիբիրսկում։

Ընկերության կայքում նշված է, որ ««Աթենաս Պալլաս» ապրանքանիշը բարձր արդյունավետության, որակի և հուսալիության հոմանիշ է դարձել»։



AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League