Վանգայի գուշակությունները կարծես թե իրականության են վերածվում
SOCIETYՌուսաստանյան «Էքսպրես գազետա»-ն անդրադարձել է Վանգայի հին գուշակության վրա` Սիրիայի պատերազմում նոր զարգացումների լույսի ներքո: Աղբյուրը նկատում է, որ նախկինում այնքան էլ հասկանալի չէր բուլղարացի հայտնի պայծառատեսի գուշակությունը: Իր մահից առաջ Վանգան ասել էր հետևյալը. «Ինձ հարցնում են. «Արդյո՞ք շուտ աշխարհ կգա հին վարդապետությունը»: Ոչ, ոչ շուտ: Դեռ Սիրիան չի ընկել: Սիրիան փուլ կգա հաղթողի ոտքերի առաջ, սակայն հաղթողն այն չի լինի»:
Առհասարակ, Վանգայի գուշակությունները կարծես թե իրականության են վերածվում։ Աղբյուրի մեկնաբանությամբ` Վանգան նկատի է ունեցել, որ նոր աշխարհը սկսվելու է այնտեղից, որտեղից ժամանակին ամեն ինչ սխալ է գնացել: Դիմելով բիբլիական պատումներին` աղբյուրը նշում է, որ ըստ լեգենդի՝ հենց Սիրիայում է տեղի ունեցել առաջին սպանությունը. Դամասկոսի մերձակայքում է, որ Կայենը սպանել էր իր եղբորը` Աբելին:



