Yerevan, 11.July.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ահարոն Ադիբեկյան. Պահպանողականները կողմ են Սարգսյանին՝ պաշտոններից չզրկվելու համար

SOCIETY

Մինչ աջուձախ հնչում են հարցեր վարչապետի ով լինելու հետ կապված, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կազմակերպում է և հրապարակում իր կողմից կատարված սոցհարցման արդյունքները: Եվ դրանք, որքան էլ տարօրինակ հնչի, Սերժ Սարգսյանի օգտին չեն բնավ: Բանն այն է, որ հարցվածների մեծ մասը ցանկանում է Կարեն Կարապետյանին կրկին վարչապետ տեսնել, պատճառը՝ Հայաստանի հետագա տնտեսական զարգացումը նրա անվան հետ կապելով: Իհարկե, գործող նախագահին վարչապետի պաշտոնում տեսնել ցանկացողների բանակը ևս փոքր չէ, պարզապես մի փոքր զիջում է Կարապետյանին:

Հարցումներն արվել են փորձագետների շրջանում: Հարցմանը մասնակցել են նրանք, ովքեր աշխատելու են վարչապետի հետ՝ պատգամավորական խմբերի ղեկավարները, կուսակցությունների անդամները, լրագրողներ, բիզնես ոլորտի ու իրավապաշտպան կազմակերպություննների ներկայացուցիչներ: Իսկ հանրության կարծիքն այստեղ ոչ մի նշանակություն չի ունեցել:

Գնահատելով ակնկալիքները՝ հարցվածները երկու խմբի են բաժանվել՝ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցներ: Դրանց մեծ մասը կողմ է եղել Կարեն Կարապետյանին, որովհետև Սերժ Սարգսյանի նախագահության պայմաններում տնտեսական լուրջ արդյունք չի ապահովվել: Մյուս կողմից էլ վարչապետը ստանալու է ամբողջ գործադիր իշխանությունը և ներկայացնելու է հանրապետությունն այլ միջազգային կառույցներում: Սերժ Սարգսյանի կողմնակիցները գտնում են, որ Հայաստանում ոչ ոք չունի նրա հզորությունը միջազգային կառույցներում:

Միակ ճանաչված մարդն այս պարագայում Սերժ Սարգսյանն է, կարծում են հարցվածների 35%-ը: 45%-ն էլ կողմ է, որ Կարապետյանը մնա՝ հույս ունենալով, որ նա կարող է մի նոր բան բերել ու տնտեսությունը զարգացնել: 15%-ը կարծիք չի հայտնել, մնացածն էլ կասկածի մեջ են: Ինչպես ասում են՝ ժամանակը կգա, կտեսնենք:

«Հիմա կա մի ուրիշ մոտեցում: Պահպանողականները կողմ են Սերժ Սարգսյանի թեկնածությանը, քանի որ իշխանափոխությունը կբերի կադրերի փոփոխություն, վերանշանակում և այլն: Վախենում են, որ կկորցնեն իրենց պաշտոնները, դրա համար ուզում են մնա նույնը: Իսկ նրանք, ովքեր հույս ունեն, որ իշխանության փոփոխմամբ իրենց շանսերը կմեծանան, պաշտոնը բարելավելու կամ պաշտոն ստանալու իմաստով, կողմ են Կարեն Կարապետյանին:

Կարևոր է երեք գործոն՝ միջազգային հարաբերություններում Հայաստանը լավագույնս ներկայացնելու, երկրորդը՝ տնտեսական աճն ապահովելու և երրորդ՝ այնպիսի ներքին քաղաքականություն մշակելու, որ, ինչպես ասում են, ոչ մեկի «խաթրին» չկպնեն»,- Past.am-ի հետ զրույցում պատմեց Ադիբեկյանը:

Հարցին, թե հիմա այս կանխատեսումները կիրականանան, երկրի ամենահայտնի սոցիոլոգը պատասխանեց, թե իրենք չեն կանխատեսում: Իրենց խնդիրն այլ է:

«Ո՞ւմ կնշանակի Հանրապետականը: Առաջին՝ եթե Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, իր հետ աշխատողները ինչպես կվերաբերվեն այդ նշանակմանը: Երկրոդ՝ Սերժ Սարգսյանը կմնա, ինչպես կվերաբերվեն: Ինձ այդ վերաբերմունքն է հետաքրքիր: Իշխանական ազդեցության կենտրոններ կան: Կլինի 1, 2, թե 3 կենտրոն, իրենք միմյանց հետ ինչ փոխազդեցություն կունենան և ինչպես կաշխատեն, դա է խնդիրը: Մենք այդ հաշվարկներն ենք անում՝ կառավարման արդյունավետության խնդիրը, որն է ավելի արդյունավետ տրված պայմաններում»,- ասաց մեր զրուցակիցը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage Health Fund for Children of Armenia is the Beneficiary of "The Power of One Dram" Program in JuneTeam Group, NVIDIA, and Firebird Announce a $500 Million Megaproject to Build a Regional AI Supercomputing Hub "Plain and Simple": Financial Literacy with AraratBankAmeriabank joins TOON EXPO to be held first time in MoscowIdram Participates in Panel Discussion on E-Commerce Development CooperationThe Power of One Dram Concludes Another Program with the 4090 FoundationArmenian alcoholic beverage producers appeal to international organizations to stop Georgia's blockade Ucom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer IDBank and Idram Team Visited the Heroes Rehabilitation CityChildren’s Day with Events and Discounts: Idram JuniorUcom and Impact Hub Yerevan Announce 2025 Fellowship Cohort Driving Armenia’s Circular Economy Transition AraratBank supported the “What? Where? When?” intellectual charity quiz IDBank at Cashless Forum Uzbekistan 2025: Building the Future of Customer-Centric Banking Unibank Sponsors the “Yerevan Dialogue” International ForumUnibank’s “Haghtanak” branch serves clients from 9:30 am to 7:30 pmAraratBank: Supporting the Creation of Wonder Kid Academy's Astronomical LaboratoryThird Annual “Mini Whoop Drone Racing 2025” International Competition Held with Ucom’s Support SoftConstruct Ranked 1st in Income Tax Contributions in Armenia in Q1 2025 IDBank is now in Kapan: Opening of a new branch Unibank launches “become a millionaire” promotion